Բաքուն օգտագործելու է դատէրը եւ նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով

Բաքուն օգտագործելու է դատէրը եւ նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով

Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ալիեւի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկուիդացիայի ծրագրային փաթեթ է։
Հայաստանը չունի որեւէ պատկերացում, թէ ինչպէս է պէտք հակազդել։ Բայց 2025 թ-ի
հնարաւոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պէտք նայել։ Մինչեւ այդ Բաքուն յայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան գործերն ուղարկուած են դատական քննութեան՝ նրանց մեղադրելով պատերազմական եւ տնտեսական յանցագործութիւնների եւ այլնի մէջ։
Դրան յաջորդեց Ադրբեջանի դատախազութեան կոչը ՀՀ իրաւապահ մարմիններին՝ համագործակցել Ադրբեջանի դէմ յանցագործութիւններ կատարած այն անձանց եւ վկաներին յայտնաբերելու գործում, որոնք գտնւում են Հայաստանի տարածքում։

Ալիեւն իր քաղաքական պահանջների ու «իրաւական- դատավարական» պրոցեսների
միջոցով Հայաստանի վրայ նախապատրաստում է ահռելի ճնշումներ։ Դրանք լինելու են լաւ փաթեթաւորուած ու արտաքին աշխարհի համար հնարաւորինս ընկալելի։ Իսկ Բաքուի դատէրն ունեն ահռելի պոտենցիալ՝ ազդելու հայաստանեան միջավայրի ու տրամադրութիւնների վրայ։
Մենք սրան պատրաստ չենք։ Նման զարգացումներին հակազդելու որեւէ նշան ցոյց չի տալիս Հայաստանի քաղաքական եւ պետական միտքը։
2025-ին Ադրբեջանական ահռելի ճնշումներին մենք հակադարձում ենք մեր էլիտար պրիմիտիւիզմով, զարգացումները ճիշտ չընկալելու մեր յայտնի կարողութամբ ու ստրատէգիական մտածողութեան դեֆիցիտով։ Իսկ ժամանակը գնում է։
Չեմ ուզում խտացնել գոյները, բայց Ալիեւն ամենան հաւանականութեամբ խնդիր է դրել՝
Հայաստանում առաջացնել քաոս։ Այդ ուղղութեամբ արդէն լուրջ նախապատրաստական աշխատանք է արուել։ Նրանք ոչ մի պատահական բան չէն անում՝ ընդհուպ մինչեւ նոր պահանջների ցանկը ռուսական լրատուամիջոցով հնչեցնելը։
Ներհայաստանեան քաոսը, հանրային քաոտիկ տրամադրութիւններն ուղղակի բացելու են մեր երկրի դռները թշնամու անհաւանական սցենարների առաջ։ Յիշեք, որ Հալեպն ու
Դամասկոսն էլ էին անկումից օրեր առաջ արտաքուստ խաղաղ, ռեստորանալեցուն
քաղաքներ։

Ալիեւն արդէն շատ լաւ գիտի, որ հայ հասարակութեանը կարելի է «տուշոնկաների» մոնտաժուած կադրեր հրամցնել եւ զանգուածային խելագարութեան հասցնել։ Նոյնն անելու է աւելի մեծ մասշտաբներով՝ այս դատէրի միջոցով։ Բաքւում սկսուող դատէրով նա փորձելու է Հայաստանում բարոյալքման եւ զանգուածային փսիխոզի տրամադրութիւններ ստանալ։

Իսկ մենք չունենք որեւէ մշակուած ստրատէգիայ, թէ ինչպէ´ս ենք արձագանքելու այդ դատաւարութեանը, ինչպէ´ս ենք մեր հասարակութեանը պատրաստելու դրան։ Մենք հասկանո՞ւմ ենք, թէ ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրուած մեր հասարակութիւնը։ Մենք կաբինետներում փսփսում ենք, թէ մէզ ինչէ´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտուած ու քանդուած մեր հանրային համակարգը։ Պետք է ճիշտ մարտավարութիւն եւ երկար աշխատելու մեխանիզմներ։
Պետք է կայացուէն սառը որոշումներ։

Ադրբեջանն այս ամէնը զուգակցելու է Հայաստանի տարածքում գտնուող «յանցակիցների» յանձնման պահանջով։ Թուարկե՞լ ցանկը, թե՞ կը հասկանաք։ Իսկ մենք գիտենք, թէ ինչ ռեակցիայ կարող է տալ հայ հասարակութիւնը, իշխանութիւնը։

Պատկերացրեք Մանուելի Գրիգորեանի տուշոնկայի բեմադրութիւնը՝ տասնապատիկ
աւելի էմոցիոնալ ֆոնով։ Իսկ վերջում Ալիեւը դնելու է յստակ պետական պահանջներ ու
սպառնալիքներ։
Ինչպե՞ս ենք դիմակայելու. հարցազրոյցներով, ԱԺ հարց ու պատասխանով, ֆեյսբուքեան պոստէրո՞վ։
Ալիեւը գնում է Հայաստանի վրայ տոտալ ճնշման ճանապարհով։

2025-ը պահանջելու է հանրային կեանքում էական փոփոխութիւներ, նոր ասելիքով։ Իրավիճակն է դրան տանելու։ Այս ամէնի մասին պէտք է շատ լուրջ խօսել՝ միտինգներից դուրս, փակ միջավայրերում, քննարկելով բոլոր քայլերը։

Share