Բաքւում քննարկում են «անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը Արեւմտեան Ադրբեջան»

Բաքւում քննարկում են «անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը Արեւմտեան Ադրբեջան»

Երեւան-Մեդիամաքս

Ադրբեջանի խորհրդարանում այսօր անցկացւում են «Արեւմտեան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խմբի» նախաձեռնած հասարակական լսումները

Ազերթաջ գործակալութեան փոխանցմամբ՝ «Անվտանգ եւ արժանապատիւ վերադարձ Արեւմտեան Ադրբեջան» թեմայով լսումներին մասնակցում են պատգամաւորներ, գիտնականներ եւ հետազօտողներ, լրատուամիջոցների ղեկավարներ։

Պատգամաւոր, «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ, «Արեւմտեան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խմբի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին նշել է, որ 2023 թուականին խորհրդարանում հանրային լսումներ են անցկացուել 5 անգամ։

Իսկ Ադրբեջանի խորհրդարանի իրաւական քաղաքականութեան եւ պետականաշինութեան յանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին յայտարարել է, որ «Արեւմտեան Ադրբեջանի հետ կապուած վերջին երկու տարուայ ընթացքում մեծ աշխատանք է կատարուել», որը կարելի է համեմատել «վերջին 200 տարիների ընթացքում հայկական լոբբիի կատարած աշխատանքի հետ»:

Share