Ինչո՞ւ Բրյուսել-Վաշինգտոն և ոչ թե Մոսկվա-Թեհրան. Բագրատ Եսայան

Ինչո՞ւ Բրյուսել-Վաշինգտոն և ոչ թե Մոսկվա-Թեհրան. Բագրատ Եսայան

Հոկտեմբերի 11-ին ՀրապարակTV-ի «Հանդիպում» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Բագրատ Եսայանը: Նա խօսել է ՀՀ իշխանութիւնների խաղաղութեան օրակարգի հիմքում դրուած ադրբեջանական յայտնի 5 պահանջների եւ դրանցով պայմանաւորուած քառակողմ յայտարարութեան մասին, որ Պրահայում արել են Ֆրանսիայի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներն ու ԵԽ նախագահ Ժան Միշելը:

Բագրատ Եսայանը տարակուսանք է յայտնել այն բազմաթիւ ձեւաչափերի ու հարթակների կապակցութեամբ, որոնցում այսօր քննարկւում են հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման հարցերը: Ինչո՞ւ ՀՀ իշխանութիւնները չէն փորձում հարցը տեղափոխել Ռուսաստանի եւ Իրանի մասնակցութեամբ բանակցային հարթակներ՝ մնում է անհասկանալի: Ի վերջոյ Ռուսաստանն ու Իրանն են մինչ օրս յստակ եւ հայանպաստ դիրքորոշում հանդէս բերել: Ռուսական կողմը յայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ պէտք է քննարկուի, այսինքն դեռ բաց է, իսկ Իրանն իր բարձրագոյն ղեկավարութեան մակարդակով յայտարարել է, որ իր հարեւան երկրների սահմանային փոփոխութիւններ թոյլ չի տալու:

ՀՅԴ ԳՄ անդամի պնդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնն այն մասին, թէ հայ-թուրքական սահմանը կը բացուի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան փաստաթղթի ստորագրումից անմիջապէս յետոյ, Հայաստանի հետ նախապայմաններով խօսելու թուրքական քաղաքականութեան շարունակութիւնն է:

Բագրատ Եսայանն անդրադարձել է նաեւ վերջին օրերին ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնութեան ներկայացուցիչների շուրթերից հնչած ադրբեջանահաճոյ յայտարարութիւններին՝ նշելով, որ դրանք յետագայում կարող են օգտագործուել Ադրբեջանի կողմից, որպէս հայկական աղբիւրների տեսակէտ:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share