Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման աջակիցները հաւաքուել են Երեւանի Սուրբ Աննայ եկեղեցու բակում, որտեղից կը սկսէն բողոքի ակցիաները: Այստեղ են նաեւ ոստիկանական ուժեր:
Նախօրեին Բագրատ Սրբազանը Սուրբ Աննայ եկեղեցու բակում յայտարարել էր. «Վաղը ժամը 10:00-ին Սուրբ Աննայ եկեղեցու բակում սպասում եմ ձեզ, գնալու ենք մեր հաստատութիւններից մէկը այցելութեան, բայց չեմ ասի` որ մէկը: Շատ կարեւոր հաստատութիւններից մէկն ենք այցելելու, տեսնելու, երկու խօսք փոխանցելու: Գնալու ենք Քանաքեռ կամ Հարաւարեւմտեան թաղամաս: Ժողւուրդ ջան, ինչ-որ ասում եմ լսեք, վաղը կասեմ այստեղ, թէ ուր ենք գնում, մի քանի օպեր կայ հանդիպելու, թող իմանան»:
Բագրատ Սրբազանը նաեւ ասել էր, որ այսօր, վաղը եւ այլեւս իրենց գործունէութիւնը պէտք է լինէն գործողութիւնները:
