Բագրատ Սրբազանի կոչը. Մենք կոչուած ենք փոփոխութեան, ապաքինման և վերականգնման

Բագրատ Սրբազանի կոչը. Մենք կոչուած ենք փոփոխութեան, ապաքինման և վերականգնման


Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է ադրբեջանի սանձազերծած պատերազմի 4-րդ տարելիցը: Այդ կապակցութեամբ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանն ուղերձով է հանդէս եկել.

«Չեմ մոռանալու հանուն Հայաստանի եւ չեմ ներելու հանուն Արցախի: 4 տարի առաջ այսօրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի հովանաւորութեամբ ու աջակցութեամբ սանձազերծեց հերթական պատերազմը:

Այս պահին ես աղոթում եմ մեր նահատակ որդիների ու դուստէրերի հոգիների խաղաղութեան համար եւ խոնարհումս նրանց ու նրանց ընտանիքների առջեւ:

2020 թուականին հայրենական մեծ  պատերազմում մարտի ելան հաեօց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդէն իսկ կանխորոշուած էր, քանզի պատերազմի առաջին օրն իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը յայտարարեց՝ եկեք պայմանաւորուենք, որ ինչ էլ լինի, մենք մէզ պարտուած չենք համարելու: Ասաց եւ արեց: Պետութեանը պարտութեան մատնելով՝ ինքն իրեն անպարտ կարգելով: Միջազգային իրաւունքով արգելուած զէնքերի կիրառմամբ , ահաբեկիչների ներգրաւումով, անմարդկային գազանութիւններով եւ մարդասիրական  իրաւունքի հանրաճանաչ չափանիշները խախտելով Բաքուին յաջողուեց գրաւել Արցախի  զգալի մասը:

Միջազգային հանրութիւնը, չհաշուած առանձին բացառութիւններ, լուռ հետեւում էր կատարուողին։ 44–օրեայ պատերազմի պայմանական աւարտով եւ ստորագրուած նոյեմբերի 9-ի ամօթի եւ խայտառակութեան յայտարարութեամբ, ցաւօք, իրական պատերազմը չի դադարել: Մենք դրա շարունակութեան դրսեւորումները տեսանք Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ զաւթիչ գործողութիւններով, Արցախի շրջափակմամբ, 2023 թուականի սեպտեմբերի 19-ի պատերազմով ու դրան յաջորդած Արցախի հայաթափմամբ:

Դժբախտաբար, հայութեան դէմ սանձազերծուած թուրք-ադրբեջանական ագրեսիան, օգտուելով անպատժելիութեան եւ ամենաթողութեան  մթնոլորտից, իր ամենատարբեր դրսեւորումներով  շարունակւում է նաեւ այսօր, չնայած խաղաղութեան մասին պարբերաբար հնչող թեզերին ու խօսքերին։

Առ այսօր Ադրբեջանը հրաժարւում է վերադարձնել մեր գերիներին եւ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը: 44 օր տեւած պատերազմի, դրան նախորդող փուլի, պատերազմի ընթացքում, ապա նաեւ յաջորդող շրջանում Հայաստանի իշխանութիւնների արած քայլերի, ընդունուծ որոշումների, ձեռք բերած պայմանաւորուածութիւնների ու դրանց հետեւանքների իրական գնահատականը կը տայ վաղուայ Հայաստանը՝ խորը եւ անաչառ իրաւական քննութեան արդիւնքում, բոլոր մեղաւորներին օրէնքի ողջ խստութեամբ պատժելու ճանապարհով: Սակայն այսօր իսկ արդէն միանշանակ եւ առաւել քան հիմնաւոր կարելի է փաստել, որ այս իշխանութիւնը չի իրականացրել անվտանգութեան ապահովման իր գործառոյթը՝ ո՛չ պատերամից առաջ, ո՛չ պատերազմի ընթացքում, եւ ո՛չ էլ դրանից յետոյ։ Ամբողջութեամբ ձախողել է եւ՛ անվտանգային, եւ՛արտաքին քաղաքականութիւնը։

Վաղուայ Հայաստանը կը տայ նաեւ իրական խաղաղութեան օրակարգը, որը որեւէ կերպ այսօրուայ պարտուած իշխանութիւնների քարոզած ամէն գնով մուրացիկ խաղաղութիւնը չէ, այլ հաւասարակշռութեան վրայ կառուցուած խաղաղութիւն է, որը կը լինի արդար, կայուն եւ երկարաժամկէտ:

Հետեւաբար, քանի դեռ Հայաստանում շարունակում են իշխանութեան մնալ ամէն ինչ զիջելու պատրաստ, պարտուած ու անգամ մարդասիրական խնդիրները, գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու, լուծելու կարողութիւն չունեցող իշխանութիւնները, քանի դեռ իշխանութիւնը զաւթել են ՀՀ-ի ազգային, պետական շահերի հետ ոչ մի առնչութիւն  չունեցողները, 2020 թուականի սեպտեմբերի 27-ին սկսուած աղէտը շարունակւում եւ շարունակուելու է իր տարաբնոյթ դրսեւորումներով:

Մենք կոչուած ենք  փոփոխութեան, մենք կոչուած ենք ապաքինման եւ վերականգնման, մենք կոչուած ենք հայրենիք եւ յաղթանակ վերադարձնելու մեր բազմահազար զաւակներին, որոնք մեկնեցին՝ մահն արհամարհելով, հայրենիքն ու յաղթանակն իրենց սրտէրում եւ աչքերում:

Վերստին խոնարհումս հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած մեր հաեորդիներին, եղբայրներին ու քոյրերին, խոնարհումս նրաց մայրերի, հայրերի ու ընտանիքների առաջ:

Չեմ մոռանալու հանուն Հայաստանի, չեմ ներելու հանուն Արցախի:  Տէ՛ր, ուղղիր մեր ընթացքը դէպի արդարութիւն եւ դէպի յաղթանակներ»:

Share