Օգոստոսի 17ին վերաբացւում են Գլենդելի դպրոցները: Գլենդելի ոստիկանատան բաժանմունքը դպրոցների վերաբացման առիթով յայտարարութիւն է հրապարակել, որտեղ քաղաքացիներից պահանջում է առաւել զգուշութիւններ երթևեկութեան կապակցութեամբ:
Ոստիկանութիւնը մատնանշել է հինգ կարևոր զգուշութիւններ՝ տնից դուրս գալ ժամանակին, հեռախօսը վար դնել, օգտագործել միմիայն նախատեսուած վայրերը աշակերտներին իջեցնելու կամ վերցնելու համար (ոչ է դիմացի մայթը), լինել հանդարտ և ենթակայ երթևեկութեան օրէնքներին, և վերջապէս կանգ առնել ուր որ դպրոցի պաշտօնեան աշակերտներին մայթից անց է կացնում:
