ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին ժամը 22:35-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելեան հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ:«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնը տեղեկացնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:Դեկտեմբերի 1-ի ժամը 08:30-ի դրութեամբ իրադրութիւնն առաջնագծում յարաբերականօրէն կայուն է: