Օրագիր.News կայքը «Տրոյական ձին Սիւնիքում» խորագրով գրել է՝
«Սիւնիքի մարզի Քաջարան քաղաքում գտնուող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» բունտ է հասունանում, պատճառը մեր աղբիւների փոխանցմամբ՝ նոր կասկածելի կադրերի նշանակումն է։
Oragir.News-ի աղբիւրի փոխանցմամբ՝ 2023 թուականի մայիցից ԶՊՄԿ-ում ադրբեջանցիներ են աշխատում, ինչի մասին տեղեակ են նաեւ ԱԱԾ-ում։ «5-6 հոգի են, նրանց Բաքուից իջեցրել են մայիս ամսին ու նրանք կազմաքանդում են կառուցուածքները եւ այլն։ Չգիտեմ՝ ում հրահանգով են եկել, բայց քանդում են բոլոր կառուցուածքները։ Զարգացման ծրագիր կար,որ պէտք է 30 միլիոն դրուեր, նրանք այդ ծրագիրն ամբողջովին վիժեցրեցին։ Ըստ երեւոյթին նրանք ՌԴ քաղաքցիութիւն ունեն, բայց Բաքուից են եկել։ Նրանցից մէկը, որ հիմա զբաղեցնում է ԶՊՄԿ կապիտալ շինարարութեան նորանշանակ տնօրենի պաշտօնը՝ Արտեօմ Անատոլեւիչ Բորոդաեւ, իր ֆեյսբուքեան էջում գրել էր՝ «Ես սիրում եմ Բաքուն»։
Երբ իր հայ գործընկերները նկատեցին այդ կասկածելի իրողութիւնը Արտեօմ Անատոլեւիչը իր ֆեյբուքեան էջում տեղադրեց իր նկարը Երեւանում՝ առանց որեւէ գրութեան եւ յաջորդ օրը ջնջեց իր ֆեյսբուքեան էջը՝ կասկածելի հետքերը կորցնելու համար: Այնուհետեւ անմիջապէս տեղափոխուեց Երեւան եւ մինչեւ այսօր չի վերադարձել Սիւնիք: Բայց նա դեռ շարունակում է աշխատել Հայստանի արդիւնաբերական հսկայում, որպէս կապիտալ շինարարութեան տնօրէն:
Եթէ նա ԶՊՄԿ-ում աշխատում է Երեւանից, ապա կասկածները, որ նրա կապը Բաքուի հետ միայն սէրը չէ, աւելի են խորանում: Ասում են, որ Հայաստան տեղափոխուելուց անմիջապէս յետոյ Արտեօմ Բորոդաեւը կատարել է հակապետական եւ հակազգային յայտարարութիւններ, առանձնապէս ասել է, որ հայերը թուրքերի եւ ադրբեջանացիների խառնուրդն են:
Սիւնեցին չի կարող հանդուրժել այսպիսի մարդու ներկայութիւնը եւ պահանջում է ԶՊՄԿ սեփականատէր Տրոցենկոյից եւ գլխաւոր տնօրէն Խուդոլիից այս անձի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցում, քանի որ նա ղեկավարում է այնպիսի մի կառոյց, որտեղ կայ ստրատէգիական նշանակութեան ինֆորմացիայ, որին թշնամին այս անձի միջոցով շատ հեշտութեամբ կարող է տիրապետել:
Երբ հայ բնապահպանը որեւէ բնապահպանական հարց է առաջադրում, ասում են թշնամու ջրաղացին ջուր եք լցնում, բայց որ թշնամին դեսանտ է իջեցնում, բոլորը լռում են: Բորոդաեւների՝ Հայաստանում լինելու փաստը խօսում է թշնամու նախապատրաստական աշխատանքների մասին: Ո՛չ ենք ասում ռուսների եւ հայ-ջհուդների ԶՊՄԿ խմբակային աշխատանքի ընդունելուն, այն դէպքում, երբ բազմաթիւ տեղացիներ անգործութեան են մատնուած: Այս ամէնին աւելացնենք Բաքուի լրագրողների ներկայութիւնը Կապանում եւ Քաջարանում:
Ովքեր էին աշխատում Բաքու TV-ի համար Սիւնիքում: Իհարկէ ոչ ադրբեջանացիներ: Արցախի շրջափակումը սկսուեց ադրբեջանական էկոլոգիական շարժումով: Նոյն ձեռագիրը երեւում է Սիւնիքում: Ադրբեջանցիները ռուսական տեսքով իրենց բնապահպաների համար ռեպորտաժ են պատրաստում: Իսկ ԶՊՄԿ-ի ներկայիս ռուսական սեփականատէր Գեոպրոմայնինգը, ՀՀ կառավարութեան հետ համատեղ, մեծացնում է արտադրական ծաւալները: Մի կողմից ռուսները մեծացնում են ծաւալները, միւս կղմից ռուս լրագրողները բողոքում են բնապահպանական խնդիրների համար: Երկուսն էլ աշխատում են մեր ոխերիմ թշնամու համար: Տրոյական ձին արդէն Սիւնիքում է հանքարդիւնաբերութեան տեսքով: Միայն ժողովրդի համախմբումով եւ ազգային պետութեան կերտումով կարող ենք վիժեցնել մեր թշնամիների զաւթողական պլանները: Իրաւատէրները չէն հանդուրժելու ոչ մի տեսակի բորոդաեւների Սիւնիքում։ Այս ամէնի մասին նաեւ ԱԱԾ-ն գիտի, աւելին, ԶՄՊԿ-ում յունիսի վերջ, յուլիսի սկզբին կոնֆլիկտ է եղել, որ, եթէ այդ անձը մտնի գործարանի տարածք, մեքենան կուառէն․․․»,- ասաց մեր զրուցակիցը»։
ORAGIR.NEWS