Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին. Թաներ Աքչամ

Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին. Թաներ Աքչամ

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագէտ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆէսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան, գնահատել է Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակը։ Նա «դասական էթնիկ զտման» քաղաքականութիւն է որակել Ադրբեջանի գործողութիւնները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ «Օրբելի» վերլուծական կենտրոնը ստորեւ ներկայացնում է Թաներ Աքչամի մեկնաբանութիւնն ամբողջութեամբ

«Այն դէպքերը, որոնք մեր աչքի առջեւ կատարւում են Ղարաբաղում, բացայայտ մարդկային ողբերգութիւն են եւ թէ՛ երկկողմ, թէ՛ միջազգային պայմանագրերի բացայայտ խախտում։ Իրավիճակը հնարաւոր է գնահատել որպէս «դասական էթնիկ զտման» քաղաքականութիւն։
Ադրբեջանը Թուրքիայից եւս ստացած աջակցութեամբ ցանկանում է վտարել Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին եւ վերջ տալ հայերի գոյութեանը նրանց պատմական հողերում։
Բաւականին մեծ է հաւանականութիւնը, որ առայժմ միայն տնտեսական եւ տրանսպորտային շրջափակմամբ սկսուած նախաձեռնութիւնը կուերաճի մասշտաբների, որ կը ներառի բռնութիւն։ 

Ցաւալին այն է, որ միջազգային հանրութիւնը՝ Ռուսաստանի գլխաւորութեամբ, լռում է այս զարգացումների մասին եւ բաւարարւում է միայն դիտելով։ Իմ ողջ յոյսն այն է, որ միջազգային հանրութիւնը դուրս գայ խորը քնից եւ, Ադրբեջանի վրայ ճնշում գործադրելով, միջնորդ լինի լուծման համար, որը կերաշխաւորի Ղարաբաղի հայերի հիմնարար մարդու իրաւունքները։
Մարդու իրաւունքները պաշտպանելը եւ անիրաւութիւնները կանխելն ամէն ինչն աւարտուելուց յետոյ բացուող հովանոց չէ։ Էթնիկ զտումները եւ/կամ ցեղասպանութիւնները կանխելը կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ այն բանից յետոյ, երբ տեղի են ունենում վախենալի բաներ։ Եթէ ցանկանութիւն է կայ, որպէսզի ի յայտ չգան մեծ ողբերգութիւններ, աւելի ակտիւ միջամտութիւնը պարտադիր է։

Իմ ամենամեծ յոյսն այն է, որ անհրաժեշտ միջազգային ճնշմամբ եւ երկկողմ հանդիպումներով առկայ իրավիճակը հանգուցալուծուի։ Մեր սիրտը, մեր հոգին Ղարաբաղի ժողովրդի հետ է, որը դէմ առ դէմ է լուրջ սպառնալիքների հետ»։

Օրբելի Վերլուծական կենտրոն

Share