Բաքուն պատասխանատուութիւն է կրում բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար. ԱՄՆ Պետքարտուղարութիւն

Բաքուն պատասխանատուութիւն է կրում բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար. ԱՄՆ Պետքարտուղարութիւն

Ամերիկայի Միացեալ Նահանգներն անընդունելի է համարում ուժի կիրառումը՝ ընդգծելով Երեւանի եւ Բաքուի ուղիղ երկխօսութեան անհրաժեշտութիւնը՝ հակամարտութեան կարգաւորման համար:

փոխանցմամբ՝ ԱՄՆ պէտքարտուղարութիւնը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայութեան հարցմանը՝ կապուած Politico հանդէսում լոյս տեսած «Բլինքէնը զգուշացրել է օրէնսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկայ շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ:

Ի պատասխան՝ պէտքարտուղարութիւնն ընդգծել է, որ «Միացեալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիւ եւ տեւական խաղաղութեանը, որտեղ յարգւում են բոլորի իրաւունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, եւ ուղիղ երկխօսութիւնը կարեւոր նշանակութիւն ունի այս երկարատեւ հակամարտութեան կարգաւորման համար», նշուած է պէտքարտուղարութեան պատասխանի մէջ։

Ամերիկեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնը նաեւ նշել է, որ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի կառավարութեան ջանքերին՝ մարդասիրական կազմակերպութիւնների հետ սերտ համագործակցութեամբ օգնելու տեղահանուածներին ապաստան եւ յարմարաւետութիւն գտնել Հայաստանում։ Մենք մեր կարեկցանքն ենք յայտնում տեղահանուած անձանց՝ գիտակցելով, թէ ինչ շոկի եւ տրաւմայի միջով են նրանք անցնում, եւ ինչ անորոշութեան հետ են բախւում»:

Պետքարտուղարութիւնը նաեւ յաւելել է, որ Բաքուն պատասխանատուութիւն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու եւ բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառեալ նրանց, ում կասկածում է պատերազմական ոճռագործութիւնների մասնակցութեան մէջ:

«Ադրբեջանը նաեւ պատասխանատու է, որ իր [զինուած] ուժերը համապատասխանէն միջազգային իրաւունքին, ներառեալ միջազգային մարդասիրական իրաւունքի, որը կարգաւորում է ռազմական գործողութիւնների իրականացումը, խաղաղ բնակչութեան պաշտպանութիւնը եւ ռազմական գործողութիւնների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը», ասուած է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայութեանն ուղղուած պէտքարտուղարութեան պատասխանում:

Share