Ադրբեջանի գլխաւոր դատախազը՝ Արցախի ղեկավարների մասին

Ադրբեջանի գլխաւոր դատախազը՝ Արցախի ղեկավարների մասին

Ադրբեջանի գլխաւոր դատախազ Քեամրան Ալիեւն անդրադարձել է նախորդ աշնանից առեւանգուած, ապօրինաբար կալանաւորուած եւ Բաքւում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրին։ Լրագրողների հետ զրոյցում նշել է, որ ԼՂ նախկին պաշտօնեաների նկատմամբ հետաքննութիւնը շարունակւում է «միջազգային կոնուենցիաների համաձայն»։

Պաշտօնեայի խօսքով, «այդ անձինք զբաղուել են անջատողականութեամբ՝ ապօրինի գործելով Ադրբեջանի տարածքում, փաստացի ենթարկուելով Հայաստանին»։ «Ձեռնարկւում են լայնածաւալ քննչական միջոցառումներ, մեծ աշխատանք կայ, քննչական գործողութիւններ են իրականացւում բոլոր միջազգային կոնուենցիաների եւ ազգային օրէնսդրութեան պահանջներին համապատասխան, քրէական գործն աւարտուելուց եւ նրանց նկատմամբ վերջնական մեղադրանք առաջադրուելուց յետոյ գործը. կփոխանցուի դատարան՝ քննարկելու համար»,- յաւելել է Ալիեւը։

Share