Ադրբեջանը կրակ է բացել Մարտունու ու Մարտակերտի ուղղութեամբ. հայկական կողմն ունի 4 զոհ. հրապարակուել է զոհուած զինծառայողների անունները

Ադրբեջանը կրակ է բացել Մարտունու ու Մարտակերտի ուղղութեամբ. հայկական կողմն ունի 4 զոհ. հրապարակուել է զոհուած զինծառայողների անունները

Ադրբեջանի զինուած ուժերի ստորաբաժանումները յունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղութեամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնից։«Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրութիւններ այն մասին, թէ իբր պաշտպանութեան բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, եւ, մասնաւորապէս յունիսի 27-ին տարածելով իրականութեանը չհամապատասխանող հաղորդագրութիւն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրաւորման մասին, տեղեկատուական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար:Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կը գայ լրացուցիչ հաղորդագրութեամբ»,- ասւում է ՊԲ յայտարարութեան մէջ:

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհուած զինծառայողների անունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Յունիսի 28-ին Մարտակերտի եւ Մարտունու ուղղութեամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետեւանքով զոհուած ՊԲ զինծառայողներն են՝ Արմոյ Աբգարեանը, Սամուել Թորոսեանը, Երուանդ Թադեւոսեանը, և Գագիկ Բալայանը:

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ զօրակցութիւն յայտնում զոհուած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Share