Արցախի պաշտպանութեան նախարարութիւնից յայտնում են, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտօրէն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախաւորել են ՊԲ մարտական դիրքերն ու զօրամասէրից մէկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետէր եւ հարուածային ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով մահացու վիրաւորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգէն Գալերիի Գաբրիելեանը եւ Արթուր Յուրիի Խաչատրեանը: ԱՀ պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է կորստեան ծանր վիշտը եւ զօրակցութիւն յայտնում զոհուած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրաւորումներ է ստացել:

Արցախի Հանրապետութիւնում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ՌԴ զօրակազմի հրամանատարութեան հետ միջոցներ են ձեռնարկւում իրադրութիւնը կայունացնելու ուղղութեամբ։
Ժամը 18։00-ի դրութեամբ օպերատիւ մարտավարական իրադրութիւնը յարաբերականօրէն կայուն է:
Յետագայ զարգացումների վերաբերեալ ԱՀ պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս կը գայ հաղորդագրութիւններով։