Ադրբեջանի ԱԳՆ-ից յայտնել են, որ ոչ մի պարտաւորութիւն չունեն ազատ արձակելու օկուպացուած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին
Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտաւորութիւն չունի ազատ արձակել ռազմական յանցագործներին եւ անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին։
Այս մասին յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադէն։
«Ադրբեջանը, հաւատարիմ մնալով մարդասիրութեան սկզբունքին, ՀՀ-ին է փոխանցել բոլոր ռազմագերիներին․ սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից յետոյ ռազմագերիները զանգուածային ձերբակալութիւնների եւ հետապնդումների են ենթարկուել հայկական պետութեան կողմից, առանձնայատուկ զարմանք է առաջացնում այդ պետութեան կողմից իր քաղաքացիների հանդէպ «հոգատարութեան» համատեքստում»,- յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադէն։