«Զարթիր Լաո» Գլենդելի ՀՀ Հիպատոսարանում

«Զարթիր Լաո» Գլենդելի ՀՀ Հիպատոսարանում

Գլենդել-Մայիս 5

Այս անգամ երիտասարդութեան հերթն էր, որ իր աջակցութիւնը յայտնէր Արցախի և Հայաստանի Հանրապետութեան փրկութեան համար պայքարի ելած և համազգային «Դիմադրութիւն» շարժում ձևաւորած իրենց Հայաստանաբնակ քոյրերին ու եղբայրներին:

Արևմտեան ԱՄՆի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան մի խումբ երիտասարդներ իբրև զօրակցութիւն Հայաստանում սկսած Զարթիր Լաո դիմադրութեան շարժման հանրահաւաքներին «Զարթիր լաո» գրութիւնը կրող պաստառ են փակցրել Գլենդելի ՀՀ Հիւպատոսարանի մուտքի դռան:

Երիտասարդները նաև կարմիր ներկով հիւպատոսարանի մուտքի առջև գրել են «Նիկոլ Դաւաճան»:

Նախատեսւում է նորանոր միջոցառումներ ի աջակցութիւն Հայաստանի «Դիմադրութեան» շարժման գալիք օրերին:  

Share