Ուրբաթ, Մայիս 13-ին, Արեւմտեան ԱՄՆի Շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան անդամները, իրենց պատանեկան միաւորներով հաւաքուել էին Գլենդելի Հայաստանի հիւպատոսարանի առջեւ յեղափոխական երգերի երեկոյ անցկացնելու համար:
ՀԵԴի պատանիները բոլորին ծանօթ եւ ոգեւորիչ ազգային և յեղափոխական երգերով զօրակցեցին Հայաստանի իրենց հայրենակիցներին ու ընկերներին որոնք այս օրերին անհնազանդութեան և դիմադրութեան շարժում են իրակացնում:
Վերջին շաբաթների ընթացքում Արեւմտեան շրջանի ՀԵԴն Լոս Անջելըսի տարածքում հետեւողականօրէն ակցիաներ է կազմակերպել ընդդէմ Փաշինեանի ռեժիմի:
«Պատանիների մասնակցութիւնը Հայաստանի եւ Արցախի փրկութեան գործին ողջունելի յիշեցում է մեր պայքարի շարունակականութեան մասին», ասուած է ՀԵԴ յայտարարութեան մէջ: