Աւէտիս Պուլուզեանը 2018թ-ին ընդունուել է Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2019թ. յուլիսին զօրակոչուել է Արցախի պաշտպանութեան բանակ: Նոյն թուականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երեւանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացնէրին եւ պարգեւատրուել պատուոգրով դասընթացնէրի քնութիւններում լաւագոյն արդիւնք ցուցաբերելու համար:
Վերադառնալով Արցախ, շարունակել է զինուորական ծառայութիւնը որպէս սանհրահանգիչ՝ ստանալով կրտսէր սերժանտի զինուորական կոչում:
2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը եղել է Արցախի հարաւ-արեւելեան ճակատում՝ Արայ լեռի շրջանում, ապա Հադրութի մերձակայքում մասնակցելով թէժ մարտէրի:
Նայատակուել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից:
Հրամանատարի վկայութեամբ՝ մարտէրի ընթացքում Աւէտիս Պուլուզեանը բոլորի հանդէպ ցուցաբերել է հոգատարութիւն եւ ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնութիւն ցուցաբերելու համար:
Աւօն ընկերների եւ շրջապատի կողմից յիշւում է որպէս ազնիւ ու բարեկիրթ անձնաւորութիւն:
Արցախի հանրապետութեան նախագահի ՆՀ-1493-Ա առ 10.03.2021թ. հրամանով Աւէտիս Արայի Պուլուզեանը հայրենիքին մատուցած ծառայութեան եւ անձնական խիզախութեան համար յետմահու պարգեւատրուել է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մեդալով: