ՀՀ իշխանութիւնները պէտք է անյապաղ հետաքննէն բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնութեան դէպքերը. IPI

ՀՀ իշխանութիւնները պէտք է անյապաղ հետաքննէն բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնութեան դէպքերը. IPI

Մամուլի ազատութիւնը պաշտպանող International Press Institute -ը (IPI) խիստ անհանգստութիւն է յայտնել յունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով բողոքի ցոյցերը լուսաբանելիս աւելի քան 10 հայ լրագրողների՝ ոստիկանական ուժերի կողմից վնասուածքներ հասցնելու առնչութեամբ: «Մենք կոչ ենք անում շտապ եւ մանրակրկիտ հետաքննել այս միջադէպերը, ինչպէս նաեւ կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատուամիջոցների աշխատակիցների համար», – նշուել է յայտարարութիւնում։ Ըդգծուել է, որ վնասուածքներ են ստացել ABCmedia.am-ի, News.am-ի, Civilnet-ի, Armlur-ի, Mediahub.am-ի աշխատակիցները

«Իշխանութիւնները պէտք է անյապաղ, մանրակրկիտ եւ անաչառ հետաքննութիւն իրականացնեն յունիսի 12-ի իրադարձութիւնների վերաբերեալ: Անկախ ցոյցերի բնոյթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից աւելի ուժի կամ բռնութեան կիրառումն անընդունելի է: Յուրաքանչիւր ոք, ով պատասխանատու է աւելորդ ուժի կիրառման համար, պէտք է պատասխանատուութեան ենթարկուի», – նշել է IPI-ի փոխտնօրէն Սքոթ Գրիֆենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/70705/
ABC MEDIA © 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Share