Իշխանութիւնները երեք ճանապարհ ունեն․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահեան

Իշխանութիւնները երեք ճանապարհ ունեն․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահեան

Մայր Աթոռում Յունիսի 2-ին, տեղի ունեցաւ Վեհափառի նախաձեռնած  «Գաւիթ» հարթակի առաջին քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին հոգեւորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ։

«Հրապարակի» հետ զրոյցում հարթակի համակարգող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տէր Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանն ասաց, որ հարթակի քննարկմանը հրաւիրուած անձանց ցուցակը Մայր Աթոռն է կազմել։ Ցուցակում փորձել են ներառել այնպիսի անձանց, որոնք ծայրահեղ իշխանութիւն չէն եւ ոչ էլ տիտղոսակիր ընդդիմութիւն, որպէսզի հնարաւորինս խուսափէն հարթակի քաղաքականացումից։

Մեր հարցին, արդյօք Սփիւռքից նախատեսւում է մասնակցութիւն, Սրբազանը շեշտեց, որ իրենք գերադասում են դէմ առ դէմ հանդիպումները եւ այնքան էլ կողմ չէն տեսակապով քննարկումներին։ Բացի այդ, քննարկումներին մասնակցութիւնը հնարաւոր է միայն Մայր Աթոռի կողմից հրաւէրով, այն բաց ձեւաչափով չի անցկացւում։
Նա շեշտեց, որ հարթակի նպատակն է քննարկումների միջոցով ստեղծուած իրավիճակից դուրս գալու ելքեր ու լուծումներ գտնել, հանրութեան շրջանում միասնութիւն ձեւաւորել։

«Հրապարակի» հարցին, եթէ իշխանութիւնները միայն ագրեսիւ հռետորաբանութիւն են կիրառում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, նոյնիսկ լուծումներ առաջարկելու պարագայում արդեօ՞ք այս իշխանութիւնները ականջալուր կը լինէն Մայր եկեղեցուն, Սրբազանն ասաց․ «Երեք ճանապարհ ունեն, կամ լսում են՝ կատարում են, կամ լսում են՝ չէն կատարում, կամ թողնում՝ հեռանում են, ուրիշներն են գալիս եւ անում են այն, ինչ-որ լսում են»։

«Հրապարակ օրաթերթ»

Share