Աւստրալիայի խորհրդարանի անդամ Փոլ Ֆլետչերը նամակ է յղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անյապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին։
Ֆլետչերը նաեւ պահանջել է ամսական պարբերականութեամբ տրամադրել տեղեկութիւններ Դաւիթ Իշխանեանի հոգեկան եւ ֆիզիկական առողջութեան վերաբերեալ:
Նամակում նշւում է. «2019 թուականին ես եւ իմ մի քանի տասնեակ գործընկերներ հանդիպել ենք պարոն Իշխանեանի հետ մեր Դաշնային խորհրդարանում։ Յենց այս պատճառով նրա ձերբակալութեան եւ կալանքի պայմանները յատկապէս մտահոգիչ են ինձ համար»:
Փոլ Ֆլետչերը նամակը եզրափակել է հետեւեալ յայտարարութեամբ. «Աշխարհը հետեւում է Ադրբեջանին։ Աւստրալիան հետեւում է Ադրբեջանին»:
Աւստրալիայի Հայ դատի յանձնախումբը շնորհակալութիւն է յայտնել Ֆլետչերին իր նամակի եւ բոլոր հայ պատանդների ազատ արձակմանը նուիրուածութեան համար: