Օգօստոսի 7-ն Ասորի ժողովրդի ցեղասպանութեան յիշատակի օրն է

Օգօստոսի 7-ն Ասորի ժողովրդի ցեղասպանութեան յիշատակի օրն է

մէն տարի օգոստոսի 7-ին պետականութիւն չունեցող աշխարհասփիւռ ասորի ժողովուրդն իր յարգանքի տուրքն է մատուցում ի յիշատակ իր բոլոր այն նահատակների, ովքեր զոհ գնացին ինչպէս համիդեան կոտորածներին, այնպէս էլ երիտթուրքերի ծրագրած ցեղասպան քաղաքականութեանն ու այնուհետ Իրաքի Սեմելի ջարդերին: Այսօր գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների յիշատակի առաջ՝ փաստում ենք, որ ջարդարարները չկարողացան բնաջնջել մի ժողովրդի,‭ ում ‬ազգային‭ ‬անյատականութեան‭ ‬եւ‭ ‬քրիստոնեական դաւանանքին‭ ‬հաւատարիմ մնալու ձգտումը դարեր‭ ‬շարունակ չէր յաջողուել խորտակել ու վերացնել: Օսմանեան կայսրութիւնում ջարդերի ենթարկուած հայ, հոյն եւ ասորի ժողովուրդների ցեղասպանութեան ճանաչումը ժամանակակից Թուրքիայի կողմից պարտադիր է եւ ոչ մի նախապայման չի կարող ունենալ, իսկ իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան ներկայիս ղեկավարութիւնը, որն այսօր դժբախտաբար ոչ հայանպաստ շահերի սպասարկուն է եւ պատրաստ է մոռացութեան մատնել եւ սակարկման ու շահարկման առարկայ դարձնել այս հիմնախնդիրը, պէտք է աւելի գրագէտ հայեացք նետի անցեալ դարում տեղի ունեցած մեր ժողովուրդների ողբերգութեան պատմութեանն ու հետամուտ լինի դրա դատապարտմանը: Ամբողջ գիտակցական կեանքս ակադեմիական եւ քաղաքական հարթակներում բարձրաձայնել եմ այս հիմնահարցը եւ մինչեւ վերջին շունչս հայրենատէր ու պահանջատէր եմ լինելու!!! Հաւերժ փառք մեր բոլոր ժամանակների նահատակներին… 

Անահիտ Խոսրոեւայ

Պատմական գիտութիւնների թեկնածու,

Չիկագոյի համալսարանի դասախօս

Share