Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցաւ 2022 թուականի հաշմանդամային բազկամարտի Եւրոպայի 24-րդ առաջնութիւնը։
AFA-Armwrestling Federation of Armenia հաւաքականի կազմում՝ ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշւարկով նւաճեցին երկրորդ տեղը` առաջ անցնելով Թուրքիայի հաւաքականից։
Նրանք ֆեդերացիայի «գանձանակը» հարստացրեցին
11 ոսկէ
5 արծաթէ
6 բրոնզէ մեդալներով։
«Մեր մարզիկները մասնակցեցին գրեթէ բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ եւ ձախ ձեռքով։ Մրցմանը ներկայ էր նաեւ Ռումինիայում Հայաստանի դեսպանը»,- մանրամասնում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից։
Մարզիկներն արդէն Երեւանում են։ Հայաստանցի մարզիկներից շատերը հաշմանդամ են դարձել Արցախեան պատերազմում։