Նիկոլ Փաշինեանին հեռացնելու համար կայ երկու ճանապարհ՝ հրաժարական կամ պաշտօնանկութիւն խորհրդարանի միջոցով: Որպէսզի ԱԺ–ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառութեան մէջ անհրաժեշտ է 36, ապա 54 պատգամաւորի ստորագրութիւն: Ինչպէս է ընդդիմութիւնը պատրաստւում իրականացնել այս ծրագիրը:
Թեման «Երկրի հիւրասրահ»-ի եթերում մանրամասնել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը:
Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարուել Իշխան Զաքարեանի ընդդիմութեան նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին միանալ-չմիանալուն, բաց քուերակութեամբ ժողովրդի վարչապետի թեկնածու ընտրելուն, Հայասատան-Արցախ- սփիւռք եռամիասնութեան վերականգնմանը եւ այլ հարցերի:
««Խաղաղութիւն» կոչուածը լինելու է նուաստացում խաղաղութեան դիմաց: Մենք պատրա՞ստ ենք ապրել այնպիսի մի երկրում որտեղ լինելու ենք նուաստացած եւ մեր կեանքը որոշելու է թուրքը կամ ադրբեջանցին: Ինպե՞ս ենք ապրելու այս տարածաշրջանում, որտեղ թուրք-ադրբեջանական տանդէմն է որոշելու մեր ճակատագիրը»,-ասել Արմէն Ռուստամեանը:
Մանրամասները՝ տեսանիւթում