Փենսիլուանիա նահանգի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահաւաքի ժամանակ կրակել են ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վրայ, յայտնում են ամերիկեան լրատուամիջոցները։
Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը վիրաւորուել է ականջից։
Նրա դէմքն արիւնոտուել էր: Թրամփի անվտանգութեան աշխատակիցները շրջապատել են նրան, սակայն Թրամփը բարձրացել է ամբիոն եւ երեք անգամ բղաւել «Պայքարեք»։
Կրակող անձը մահացել է, հանրահաւաքի մէկ մասնակից զոհուել է, եւս երկու մասնակից վիրաւորուել է, ասւում է Գաղտնի ծառայութեան հաղորդագրութեան մէջ։ Միջադէպը հետաքննւում է որպէս սպանութեան փորձ։
Իրաւապահ մարմինների ներկայացուցիչները լրագրողներին ասացին, որ իրենք պարզել են ենթադրեալ կրակողի ինքնութիւնը, սակայն չեն հրապարակել տուեալ անձի ինքնութիւնը: Նրանք նաեւ յայտնել են, որ դեռ չէն պարզել շարժառիթը։ 78-ամեայ Թրամփը դեռ նոր էր սկսել իր ելոյթը, երբ հնչել են կրակոցները։