Ասլան Ասլանեանը, ում երէկ արգելուել է մուտք գործել Հայաստան, պատմում է իր հետ պատահածի եւ այն զգացողութիւնների մասին, որն ունեցել է, երբ բոլորը անխոչընդոտ մուտք են գործում Հայաստան, իսկ իրեն արգելւում է նոյնն անել, պարզապէս որովհետեւ անտարբեր չէ Հայաստանի եւ Արցախի ճակատագրի նկատմամբ:
Նա ֆեյսբքուէան իր էջի ուղիղ եթերում նշել է. «Որխպէս սփիւռքահայ եւ որպէս դաշնակցական, համոզուած եմ, որ օտար երկրներում ապրող հայը ամէն յարմար առիթի պէտք է Հայաստան այցելի: Ի վերջոյ, Հայաստանը բոլոր հայերի տունն է: Այս պատճառով ընտանիքիս, զաւակներիս եւ ընկերներիս հետ միասին որոշեցինք հայրենիքի մէջ մեր արձակուրդն անցկացնենք, մանաւանդ ուզում եմ, որ զաւակներս եւ իր ընկերները միշտ հայրենիքի հետ կապուէն:
Հայաստան հասնելուս պէս առաւօտ վաղ փաստաթղթերը ստուգելիս ինձ ասուեց, որ իմ անունի վրայ բլոկ կայ: 9 ժամ սպասելուց յետոյ ինձ տեղեկացրին, որ իմ մուտքը Հայաստան արգելուել է: Այսինքն ես իրաւունք չունեմ այցելել հայրենիքս: Այդ 9 ժամում, որ ես ներկայ էի տրանզիտ սրահում, տարբեր-տարբեր ազգեր էին ներկայ՝ թուրքը, տաջիկը, այլ ազգը, արաբախօսները հանգիստ ձեւով Հայաստան էին մտնում, բայց ես ոչ:
Մեր հայրենիքի, Արցախի ծանր վիճակի պատճառով ես անյարմար եմ զգում իմ մուտքի արգելքի մասին խօսել, բայց ցաւն այն է, որ այսօր եւ Արցախը շրջապատուած է, եւ Արցախի ժողովուրդը սովի մատնուած, Հայաստանի իշխանութիւնները, Նիկոլը եւ իր խունտան Արցախով մտահոգուելու փոխարէն մէզ արգելում են հայրնէիք այցելել:
Նիկոլ, լաւ լսիր, այս բոլորի համար դու պատասխան ես տալու: Ես եւ իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու»:
Յիշեցնենք, որ սա արդէն 6-րդ դէպքն է, երբ Սփիւռքի դաշնակցական գործիչներին արգելում են մտնել հայրենիք։