Վարչապետի աթոռը զբաղեցնողն ասում է՝ ինչը ԼՂԻՄ-ից դուրս է, պիտի տանք, ու մէկը չի հարցնում՝ բա Հադրութը, Շուշին ինչո՞ւ չէն վերադարձնում․ Սենոր Հասրաթեան

Վարչապետի աթոռը զբաղեցնողն ասում է՝ ինչը ԼՂԻՄ-ից դուրս է, պիտի տանք, ու մէկը չի հարցնում՝ բա Հադրութը, Շուշին ինչո՞ւ չէն վերադարձնում․ Սենոր Հասրաթեան

Քրիստինէ Հովհաննիսեան-oragir.news

Oragir.news-ը զրուցել է Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի պահեստազօրի գնդապետ Սենոր Հասրաթեանի հետ։

-Պարոյ՛ն Հասրաթեան, Արայիկ Յարութիւնեանն այսօր յայտարարել է, որ անկախ ամէն ինչից՝ մենք Բերձորը պէտք է շրջանցենք, իսկ Աղաւնոյի առումով մենք շարունակելու ենք մեր պայքարը․․․

-Ինձ համար անչափ ցաւալի եւ դժուար է մեկնաբանել այդ յայտարարութիւնը, մանաւանդ, համոզուած լինելով, որ յայտարարութեան հեղինակը ոչ թէ որոշում կայացնող է, այլ արդէն պատադրուած որոշումը կատարող…

— Եթէ անգամ ընդունենք, որ Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ Բերձորը պէտք է յանձնենք, թէեւ շատ փորձագէտներ պնդում են, որ այդ յայտարարութիւնում նման կէտ չկայ, այդուհանդերձ, Դուք տեսնո՞ւմ եք հնարաւորութիւն որոշ ժամանակով յետաձգելու այդ կէտի կատարումը, յատկապէս որ Ադրբեջանը չի կատարել այդ նոյն յայտարարութեան միակ կէտը, որ պէտք է իրագործեր։

-Այս իշխանութիւնների պարագայում ես դա բացառում եմ… Բացառում եմ, որովհետեւ տպաւորութիւն ունեմ, որ հայկական կողմը, գրեթէ, նոյն շտապողականութիւնն է դրսեւորում, ինչ շտապողականութիւն այդ եւ միւս մէզ ոչ ձեռնտու հարցերում դրսեւորում է ադրբեջանական կողմ: Եթէ չեմ սխալւում, նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ այդ կէտի իրագործման համար նախատեսուած է մինչեւ 3 տարի ժամկէտ: Բայց, փոխանակ, մենք փորձենք առաջնահերթ լուծել յայտարարութեան մէջ տեղ գտած մեր գերինիների կամ բռնատեղահանուած բնակրութեանն իրենց մշտական բնակութեան վայրեր վերադարձնելու հարցերը, չգիտես ինչու շտապում ենք Բերձոր մէկ տարուց էլ շուտ յանձնել… Կամ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ի լուր աշխարհի հպատօրէն յայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնաւար մարզի վարչատարածքից դուրս բնակավայրերը պէտք է տանք… Այդ դէպքում Հադրութն՝ իր գիւղերովլ, Շուշին, Քարին տակը, Մարտունու, Մարտակարետի եւ Ասկերանի բռնազաւթուած բնակավայրերը, որ ԼՂԻՄ-ի սահմաններում էին, ինչո՞ւ չէն վերադարձնում: Յենց դրա մասին բարձրաձայնում ես, ասում է դա Ռուսաստանի խնդիրն է գցում, գերիների հարցն ես բարձրացնում, ասում է Ռուսաստանը պէտք է դա լուծի։ Ստացւում է, որ սրանք միայն հակազգային պատուէրներ կատարող են, այլ ոչ թէ խնդիրներ լուծող… Հաւատացեք, այդ ամէնից յետոյ ինձ միայն մի բան է զարմացնում․ես, իրօք, զարմանում եմ մեր ժողովրդի հանդուրժողականութեան եւ համբերութեան վրայ…

— Արայիկ Յարութիւնեանը վստահեցնում է, որ նոր ճանապարհն առաւել անվտանգ է, կարելի՞ է առհասարակ այս տեսանկիւնից մօտենալ այդ հարցին, եւ որքանով կարող է ադրբեջանական կողմի կառուցած ճանապարհը անվտանգ լինել մէզ համար։

— Չգիտեմ, պատմութեան մէջ եղե՞լ է նախադէպ, երբ դեռեւս չաւարտուած պատերազմի պայմաններում (իսկ պատերազմի վերսկսման հաւանականութիւնը, գոնէ, յայտարարութիւնների մակադակով, չէն բացառում ոչ ադրբեջանական եւ ոչ էլ հայկական կողմերը) թշնամին իր ուժերով ու միջոցներով հակառակորդ կողմի համար կիլօմետրերով ճանապարհ կառուցի: Ես նման օրինակ չգիտեմ… Իսկ դա արդէն բաւականին մեծ կասկածների տեղիք է տալիս… Ինչ վերաբերում է Արցախի նախագահի հաւաստիացումներին, ապա 44-օրեայ պատերազմից յետոյ ես դժուարանում եմ դրանց լուրջ վերաբերուել…

— Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շտապում է վերցնել հէնց ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքներն ու բնակավայրերը։ Բերձորով ի՞նչ խնդիր է փորձում լուծել թշնամին։ Ինչո՞ւ է այնքան կարեւոր Բերձորը, որ պատրաստ էր այլընտրանքային ճանապարհ ինքնուրոյն կառուցել մէզ համար, միայն թէ օր առաջ վերցնի Բերձորը։

— Վաղը եթէ իմանաք, որ Բերձորում ադրբեջանական ստորաբաժանման հետ միասին թուրքական ստորաբաժանումներ կան տեղակայուած, չզարմանաք։ Այն, որ Ադրբեջանի նախագահն այդքան ասում է՝ Զանգեզուր, Զանգեզուրի միջանցք, հէնց այնպէս չի ասում, դա իրենց համար պլացդարմ է, որ փորձում են ստեղծել։ Իսկ մէզ ընդամէնը մի գնալ-գալու նեղ ճանապարհ է մնում, այն էլ չգիտենք որքան ժամանակով.. Ոչ ոք չգիտի, թէ 2025 թ-ի նոյեմբերին, երբ վերջանայ խաղաղապահ ուժերի Արցախում մնալու ժամկէտը, ինչ է լինելու յետոյ։

— Կա՞ որեւէ տարբերակ Բերձորը չյանձնելու։

— Ասել ու կրկնելու եմ․ տարբերակը մէկն է՝ պէտք է այս կործանիչ իշխանութիւններին հեռացնել իրենց աթոռներից, հակառակ դէպքում ՝մենք անընդհատ կորցնելու ենք.. Իսկ այդ կորուստներն արդարացնելու միջոցներ սրանք միշտ գտնելու են։ Չե՞ք տեսնում, թէ հիմա էլ ինչպէս է «խաղաղութեան դարաշրջան» բացողը ժողովրդին վախեցնում պատերազմով, իբր, եթէ Բերձորը չտանք, պատերազմով կուերցնեն, առանց հասկանալու, որ Բերձորն արդէն մէկ անգամ զէնքով վերցրել են, բայց դա եղել է 30 տարի առաջ եւ դրա իրականացնողը հայ զիւորն էր… Այն զիւորը, որը սրանց նմանների ապիկարութեան արդիւնքում հպարտ յաղթողից դարձել է խեղճ պարտուող… Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ապա դա մեր կամքից անկախ լինելու է… Լինելու է այսօր արդէն ընթացքի մէջ գտնուող աշխարհաքաղաքական մեծ առճակատումների համատեքստում: Աստուած մի արասցէ, որ մենք այսօրուայ անպատրաստ վիճակում յայտնուենք այդ թոհուբոհում: Իսկ դրա հաւանականութիւնը, հաւատածեք, շատ-շատ մեծ է: Մենք պարտաւոր ենք հասկանալ, որ պատերազմները գալիս են մեր կամքից անկախ, այլ ոչ թէ ցանկութեամբ: Այն, ինչ այսօր կատարւում է Ուկրաինայում, դա մեծ արհաւիրքի սկիզբն է եւ պէտք է անընդհատ մտածել այն մասին, որ հնարաւոր է օրերից մի օր գործողութիւնների ճակատը տեղափոխուի հէնց այստեղ…

— Տեղեկութիւն կայ, որ ռուս խաղաղապահներն արդէն դուրս են եկել Բերձորից, քիչ առաջ էլ 2025 թ-ի նոյեմբերը յիշատակեցիք, մտավախութիւն չկա՞, որ հիմա Բերձորն են ասում՝ շրջանցեք, վաղը մէկ այլ բնակավայր կասէն։

— Աեօ՛, խնդիրն էլ հէնց դա է։ Ես այսօր տեսնում եմ, որ Արցախի իշխանութիւնները ինքնուրոյնութիւն չունեն, դա է խնդիրը։ Ես միշտ ասել եմ՝ քանի դեռ պատերազմը չի աւարտուել , ոչ թէ Երեւանից պիտի թելադրէն Ստեփանակերտին, այլեւ Երեւանը պիտի լսի Ստեփանակերտի կարծիքը, խօսքը, բայց դա չի արւում։ Հիմա արցախցիներին իրականում գոտեպնդելու անհրաժեշտութիւն կայ, պէտք է գոտեպնդել արցախցուն, որովհետ հիմա առաջնագիծն այստեղ է։ Սակայն այս իշխանութիւնների պայմաններում դա հնարաւոր չէ, քանի որ նրանք չունեն Հայրենիքն իր ամբողջութեան մէջ տեսնելու եւ ընկալելու ունակութիւն… Երկրի ղեկավարն իր էութեամբ ինչքան պէտք է կարճատես ու մանկամիտ լինի, որ Արցախի 75 տոկոսը յանձնելուց յետոյ աննախադէպ համարի Արցախին յատկացուող ֆինանսական միջոցներ ծաւալը.. Եւ սա ասում է մէկը, ով արցախցուն տնազուրկ դարձնելով, թողել է սոցիալական օգնութեան յոյսին: Այս իրավիճակից ելքը մէկն է․ Հայաստանում իշխանութեան պէտք է գան ազգային մտածողութեամբ անհատներ։ Ժողւուրդը պէտք է իր ուղեղից հանի դրսից ներդրուած՝ « նախկին թալանչիներ» կոդը եւ սկսի մտածել սթափ։ Նախկիններն էլ, ներկաներն էլ սխալներ են թոյլ տուել, բայց նախկինների թոյլ տուած սխալները հնարաւոր է ուղղել, իսկ ներկաներինը ուղղել հնարաւոր չէ։ Մարդիկ հիմա ասում են՝ 30 տարուայ մէջ պետութիւն չդարձանք , աշխարհում այդպիսի պետութիւն չկայ, որ 30 տարուայ ընթացքում դառնայ անթերի ու իդէալական… Ուժեղ պետութիւն դառնալու համար պէտք է ունենալ ուժեղ դաշնակից, բայց հիմքում ունենալ սեփական կարողութիւնները… Իսկ մենք շարունակ գնում ենք ծայրահեղութիւնից ծայրահեղութեան եւ արդիւնքում ունենում այն, ինչ ունենք…

— Պարոյ՛ն Հասրաթեան, ինչպէս յայտնի է , Հայաստանից այլեւս ժամկէտային զինծառայողներ չէն գալիս Արցախ։ Հասկանալի է, որ Արցախում հիմա ռուս խաղաղապահներն են, բայց ինչ-որ փուլում նրանց ներկայութեան հարցը բարձրացուելու է, Արցախը կարո՞ղ է ինքնաբաւ լինել սեփական սահմանները պաշտպանելու համար։

— Մենք այլ ելք չունենք եւ ստիպուած ենք նորից վերադառնալ ակունքներին եւ անցնել այն ճանապարհը, որն արդէն մի անգամ անցել ենք: Համոզուած եմ, մենակ չենք մնալու…

https://oragir.news/hy/material/2022/06/30/48099

Share