Յունուարի 1–ից Արցախի Հանրապետութիւնը կը դադարի գոյութիւն ունենալ

Յունուարի 1–ից Արցախի Հանրապետութիւնը կը դադարի գոյութիւն ունենալ

Արցախի Հանրապետութեան Նախագահի հրամանագիր

Արցախի Հանրապետութեան Նախագահ Սամուել Շահրամանեանն ստորագրել է հրամանագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ից յետոյ ստեղծուած իրավիճակից բխող գործողութիւնների մասին։

Համաձայն հրամանագրի՝ ստեղծուած ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանաւորուած, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգութեան եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթութիւնից, հաշուի առնելով ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատարութեան միջնորդութեամբ Ադրբեջանի Հանրապետութեան ներկայացուցիչների հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնն առ այն, որ ապահւուում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների, այդ թւում` զէնքը վայր դրած զինծառայողների, նրանց տրանսպորտային միջոցների եւ ունեցուածքի ազատ, ինքնակամ եւ անխոչընդոտ ելքը Լաչինի միջանցքով եւ ղեկավարուելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրութեան 93-րդ յօդուածով` որոշում է ընդունուել․

1) մինչեւ 2024 թ․ յունուարի 1-ը լուծարել պետական բոլոր հիմնարկները եւ դրանց ենթական կազմակերպութիւնները եւ Լեռնայն Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնը դադարում է իր գոյութիւնը։

2) Լեռնային Ղարաբաղի բնակչութեանն, այդ թւում՝ հանրապետութեան սահմաններից դուրս գտնուող, սոյն հրամանագրի ուժի մէջ մտնելուց յետոյ ծանօթանալ Ադրբեջանի Հանրապետութեան կողմից ներկայացուած վերաինտեգրման պայմաններին՝ յետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարաւորութիւնը ինքնուրոյն եւ անհատապէս որոշելու նպատակով։

Սոյն հրամանագիրն ուժի մէջ է մտնում անմիջապէս հրապարակուելու պահից։

Share