Այլեւս ոչ մէկին գաղտնիք չէ, որ Փաշինեանը գործում է Ալիեւի ու Արեւմուտքի ցանկութիւններով: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է տնտեսագէտ Արա Գրիգորեանը:
«Արեւմուտքը հայերին քարոզում է խաղաղութեան եւ համաշխարհայնութեան մասին, բայց նոյն ժամանակահատուածում Ադրբեջանին օգնում է զէնքի մատակարարմամբ: Այս ամբողջ ընթացքում Փաշինեանը վստահեցնում էր, որ բանակը զինել է, բայց արդիւնքում մեր զինուորներին հրամայել են հետ նահանջել իրենց դիրքերից, իսկ շատ հրամանատարներ այս պահին բանտարկուած են: Այլեւս ոչ մէկին գաղտնիք չէ, որ Փաշինեանը գործում է Ալիեւի ու Արեւմուտքի ցանկութիւններով:
Արեւմուտքը սկզբում մէզ խոստանում էր, որ թոյլ չէն տալու Ադրբեջանին հայաթափել Արցախը, խոստացան, որ միայն խաղաղութիւն կը լինի, եթէ Հայաստան-Թուրքիայ տնտեսական կապը վերականգնուի: Փաշինեանն ու իր վարչակազմը տարիներ շարունակ մէզ նոյնն են քարոզում, բայց ամէն օր տեսնում ենք՝ վիրճակն աւելի է բարդանում: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Ալիեւն ու Արեւմուտքը համատեղ կփոխէն նաեւ հայերի եւ ադրբեջանցիների պատմութիւնները»,- ասել է Գրիգորեանը:
Տնտեսագէտը վստահեցնում է՝ քանի դեռ Հայաստանի ղեկավարն Ալիեւի գործակալն է, ապա նրա առջեւ փակ դռներ չէն լինելու:
«Այսօր Սփիւռքը պէտք է աւելի շատ օգտակար լինի հայկական կազմակերպութիւններին, որ շարունակէնք հայ մնալ, բայց ամենակարեւորն այն է, որ այս ապազգային, անհայրենիք ՔՊ գործակալներին պէտք է մերժենք ու դատապարտենք: Ալիեւի համար մէկ է՝ ուրիշներն ինչ կասէն, քանի որ իր ուզածը միշտ ստանում է: Եթէ Հայաստանի ղեկավարն իր գործակալն է, ապա նրա առջեւ փակ դռներ չկան: Այս պարագայում կապ չունի՝ ով կը լինի ԱՄՆ-ի նախագահը, կարեւորն այն է, որ հայ քաղաքական գործիչներ ունենանք ԱՄՆ-ում:
Մենք մեր հայ լինելը պէտք է ցոյց տանք, պէտք է ապացուցենք, որ Հայաստանի, Արեւմուտքի, Ամերիկայի եւ մեր հայկական համայնքի շահերը նոյնն են: Ինչքան էլ ասենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը կամ Արեւմուտքն աւելի բարեկամական յարաբերութիւնների մէջ են, մէկ է՝ այս պահին փաստն այն է, որ իրենց երկրի ու մեր երկրի շահերը չէն համընկնում»,- եզրափակել է Գրիգորեանը: