Այսօրուանից հրաժարւում եմ յանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտօնից․ Արթուր Խաչատրեան

Այսօրուանից հրաժարւում եմ յանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտօնից․ Արթուր Խաչատրեան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ՔՊ-ականները հերթական հարուածը հասցրեցին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետութեան պետական ինստիտուտներին եւ հաեօց պետականութեան։ Խորհրդարանի ՔՊ-ական մեծամասնութիւնը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանին եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին պաշտօններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։ Որոշումներն ընդունուեցին միաձայն՝ Սուէտական Միութեան ամենանողկալի աւանդոյթներին համահունչ։

Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է իր մի հատուածը կորցնելու վտանգի առաջ, երբ հաեօց պետականութեան ինքնիշխանութեան ոչնչացման ռեալ վտանգ կայ, երբ ոսոխը մէզ շարունակում է պատերազմով սպառնալ, ՔՊ-ականների միակ հոգսն իրենց աթոռներն են։ Թող մէզ իրենց արշինով չչափէն։ Թող յոյս չունենան, որ մեր ընկերներին պաշտօնից, իսկ շատերին նաեւ ազատութիւնից, զրկելով նրանք կը կասեցնեն մեր պայքարը։ Սա հայ ազգի գոյութեան, հաեօց պետականութեան համար պայքար է, այլ ոչ թէ պաշտօնի ու պարգեւավճարների։

Որեւէ պաշտօնի, որ երբեւիցէ զբաղեցրել եմ, վերաբերուել եմ ամենան լրջութեամբ, բարեխղճութեամբ ու պատասխանատուութեամբ՝ ներդնելով ամբող գիտելիքներս ու եռանդս։ Սակայն, քաղաքական այս տրագիկոմիկ իրավիճակում քաղաքական պաշտօն զբաղեցնելն այլեւս անթոյլատրելի եմ համարում։

Ըստ այդմ, սոյնով յայտարարում եմ,

որ այսօրուանից հրաժարւում եմ ԱԺ ֆինանսաւարկային եւ բիւջետային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտօնից։

Արթուր Խաչատրեան

ՀՅԴ անդամ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share