ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանն ահազանգում է՝ Հայաստանի նախագահի պաշտօնական էջից հանել են «Արցախի Հանրապետութիւն» բաժինը
«Ադրբեջանի հերթական պահանջը
ՀՀ պետական կառավարման մարմիններից սկսում են անյետանալ Արցախի մասին յիշատակումները։ Մամուլում արդէն գրուել է, որ կայքի «թարմացման» պատճառով արտգործնախարարութեան պաշտօնական կայքից հեռացուել է (ասում են՝ ժամանակաւորապէս) Արցախի բաժինը։ Արցախեան հերոսամարտի բաժինը, նոյն պատճառաբանութեամբ, չկայ նաեւ պաշտպանութեան նախարարութեան կայքում․․․
Արցախի բաժինը հեռացուել է նաեւ նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտօն ու այդ պաշտօնը զբաղեցնող մարդ էլ կայ) կայքից։ Պարզւում է, նախագահի կայքի բովանդակութիւնն էլ են որոշել «լրամշակել» եւ, չէն զլացել սկսել հէնց Արցախից։
Մոտս այն յստակ համոզմունքն է ձեւաւորուել, որ այս իշխանութիւններին «լրամշակելացաւով» վարակել են ադրբեջանցիները։ Տեսնենք ե՞րբ կբուժուէն»,-գրել է նա ու կից հրապարակել իր նամակն ու նամակի պատասխան գրութիւնը։