«Բաքուն ՀՀ-ի ոչնչացումն է ուզում, ովքեր կարծում են, որ ՀՀ-ի շահը պահանջում է Արցախը զիջել՝ չարաչար սխալւում են, սկզբում կկլանէն Արցախը, յետոյ արդէն յաջորդ հարուածը կը լինի Սիւնիքում, Տաւուշում, Գեղարքունիքում, իսկ այս փուլում Ադրբեջանի կարճատեւ նպատակը Արցախի մեկուսացումը, կղզիացումն է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:
Պատգամաւորի խօսքով՝ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը գրունտային է, անձրեւին, ձմռանը լուրջ խնդիրներ է առաջացնելու։
«Ադրբեջանցիների կողմից յաջորդ քայլով՝ Լաչինի իրաւական ռեժիմը կասկածի տակ դնելն է լինելու, ցանկացած պահի ադրբեջանցիները կարող են թոյլ չտան Արցախ մտնել, ասէն՝ պէտք է վիզայ ստանաք կամ ադրբեջանական անձնագիր: Իշխանութեան համար ԼՂ-ը խորթ է, ասում են՝ Արցախը անցաւ տանք՝ ՀՀ-ն պահէնք»,-նշեց Խաչատրեանը:
Մանրամասները՝ տեսանիւթում։
