Արթուր Ղազինեանը ևս հրաժարուեց  պատգամաւորական մանդատից

Արթուր Ղազինեանը ևս հրաժարուեց պատգամաւորական մանդատից

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեանը յայտարարել է պատգամաւորական մանդատը վայր դնելու մասին:

Նա իր ֆէյսբուքի էջով յայտարարել է՝

Սիրելի հայրենակիցներ,Այն ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ. բնութեան այս օրինաչափութիւնը յատկապէս արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանաւորուածութիւնների պարագայում:Որոշել եմ վայր դնել իմ պատգամաւորական մանդատը. ստեղծուած իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացուած որոշումը:

Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խօսել. դրանք կրում են բացառապէս քաղաքական ու մարտավարական բնոյթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որեւէ օրակարգով իմ յետագայ աշխատանքն այլեւս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամաւորի կարգավիճակը, չեմ կարող. առնուազն ազնիւ չէ:

Վերահաստատում եմ Հայաստանում եւ Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանութեան հասցէին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլեանտ դաւաճանի տեղը բանտում է:

«Դիմադրութեան» շարժումն ունի չիրացուած ահռելի ներուժ: Այն այս պահին գոյութիւն ունեցող միակ հարթակն է, որ ի զօրու է կանխել նոր դաւաճանութիւններն ու զիջումները. շարժումը պէտք է պահել եւ ուժեղացնել. որպէս ՀՀ արժանապատիւ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել եւ բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:

«Հայաստան» խմբակցութեան իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայեացութիւն եւ յաջողութիւն. հաւատացեք, այնտեղ կան բազմաթիւ ազնիւ, նուիրեալ ու հայրենասէր անձիք:

Աստուած պահապան Հայաստանին ու Արցախին

Աստուած պահապան Հայ ժողովրդին:

#Գնում_ենք_առաջ

Share