Արծուիկ Մինասեան՝ «Իշխանութիւնը գործը տանում է դէպի նոր մարտի մէկ»

Արծուիկ Մինասեան՝ «Իշխանութիւնը գործը տանում է դէպի նոր մարտի մէկ»

Իշխանութիւնը գործը տանում է դէպի նոր մարտի 1։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտարարեց «Հայաստան»  խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը։

«Նրանք արիւն են տենչում։ Երբ տեսնում են, որ քաղաքացիները ուժի կիրառման ճանապարհով չէն գնում, սադրում են։ Նրանք չէն հասկանում, որ մենք արդէն անցել ենք այս բոլոր փուլերը, չէն հասկանում, որ նրանք վերջապէս դառնում են ոչնչութիւն։

Ով էլ լինի պատուիրատուն, նա պատասխան կը տայ օրէնքի ողջ ծաւալով։ Նոյնը վերաբերում է կատարողներին։ Այսօր ոստիկանութիւնը առանձնակի դաժանութիւն է ցուցաբերել։ Ինձ թւում է՝ ոստիկանութիւնը յաւելավճարներ է ստանում ոչ միայն իշխանութիւններից, այլ նաեւ այլ վայրերից։ Հայկազ Ջումարդեանի, Միքայել Արզումանեանի եւ այլ երեւոյթների նման մարդիկ, հաւանաբար, այլ տեղէրից ֆինանսաւորում կը ստանան քաղաքացիների եւ ընդդիմութեան նկատմամբ առանձնակի կոշտ վերաբերմունքի համար»,-յաւելեց ընդդիմադիրը։

Մինասեանը խօսեց նաեւ իր նկատմամբ կիրառուած բռնութեան մասին։

«Ոստիկանների հարուածները ցաւալի էին։ Պայքարի շրջանակում, կարծում եմ, դա նորմալ է: Ամենակարեւորն այն է, որ Հայաստանը դառնայ իրաւական պետութիւն։

Այս երկու օրերի ընթացքում տարբեր գոյների բերետաւորները, ինչպէս հրահանգուել է, որոշել են պատժել ՀՀ քաղաքացիներին։  

Այսօրուայ դրուագը դրա դրսեւորումներից մէկն էր։ Ոստիկանութիւնը, ակնյայտօրէն, գիտէր, որ ես պատգամաւոր եմ, եւ ես միայն կոչ էի անում, որ մարդկանց բերման ենթարկէն առանց բռնութեան։

Մարդիկ պատրաստ էին կամովին գնալ ոստիկանութիւն, սակայն, չնայած դրան, ոստիկանութիւնը բռնութիւն կիրառեց ամենացինիկ կերպով, այդ թւում՝ իմ նկատմամբ։

Հրամանատար կոչուածը (եթէ չեմ սխալւում՝ Հայկազ Ջումարդեան), ցինիկաբար դիմելով ինձ, փորձեց ճնշում գործադրել՝ հասկանալով, որ խախտում է օրէնքը։

Այդ պահին յայտնուեց մէկ այլ ոստիկան, որը՝ փորձելով ձեռքով խեղդել ինձ, սկսեց սպառնալ ինձ։ Նա թմրամիջոցների ազդեցութեան տակ է եղել, կամ նրան հրայեանգել են անպայման վիրաւորել ինձ։  

Այդ պահին մեքենայում զինուորական համազգեստով տղամարդն անգիտակից վիճակում է եղել։ Երբ պահանջեցի օգնել քաղաքացուն, այս ոստիկանը շարունակեց սպառնալից տօնով խօսել, ապա քաղաքացուն բառացիօրէն նետեցին ասֆալտին։

Ովքե՞ր են այդ իրաւապահները, ինչպե՞ս են նրանք վերաբերում օրէնքին: Նրանք յանցագործներ են։ Կարծէս հրահանգ են ստացել»,- ասաց նա։      

Share