Արցախի նախագահը զրուցել է բանակումի մասնակից երիտասարդների հետ

Արցախի նախագահը զրուցել է բանակումի մասնակից երիտասարդների հետ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ամենամեայ բանակումն այս տարի տեղի է ունենում Աղաւնաձորում, որին մասնակցում է 100-ից աւելի երիտասարդ։ Բանակումին մասնակցում են նաեւ արցախցի երիտասարդներ։

5-օրեայ ծրագրի հիմքում հայրենիքն եւ հայրենասիրութիւնն է։ Նախատեսուած են բանախօսութիւններ, քննարկումներ, ֆիզիկական վարժութիւններ, մարզախաղեր, խմբային աշխատանքներ, մարտական պարապմունքներ, ինտելեկտուալ խաղեր, ազգային երգ ու պար։

Օգօստոսի 21-ին Աղաւնաձորում անցկացուող ՀՅԴ ՆԱՈՒՄ ուսանողական բանակման մասնակիցներին է այցելել Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուել Շահրամանեանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արայ Պուլուզեանը։ Նախահագը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։

Share