Նախապէս Արցախի Ազգային ժողովից յայտնել էին, որ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների ղեկավարների, յանձնաժողովների նախագահների եւ պատգամաւորների կազմով պատուիրակութիւն է մեկնել Հայաստանի Հանրապետութիւն: Այս պահին պատուիրակութեան անդամները գտնւում են Երեւանում՝ ստեղծուած իրավիճակով պայմանաւորուած քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։ այսօր մեր գործակից «Ապառաժ»ը որոշ մանրամասներ է հաղորդել հանդիպումներից:
Երեւանում գտնուող ԱՀ Ազգային ժողովի պատուիրակութիւնը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի հետ
Սեպտեմբերի 15-ին, Երեւանում գտնուող ԱՀ Ազգային ժողովի պատուիրակութիւնը քաղաքական խորհրդակցութիւնների շրջանակներում հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի հետ։
Հանդիպմանը անդրադարձ է կատարուել Հայաստանում եւ Արցախում վերջին օրերին ստեղծուած իրավիճակին եւ անվտանգութեանը առնչուող հարցերին։
Քննարկումների արդիւնքում Ալէն Սիմոնեանը հաւաստիացրել է, որ ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում համընկնում է Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների դիրքորոշմանը։ ՀՀ խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ պատրաստ են սատարելու Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների կողմից ընդունած ցանկացած որոշում։
ԱՀ Ազգային ժողովի պատգամաւորների պատուիրակութիւնը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի հետ
Սեպտեմբերի 15-ին ԱՀ Ազգային ժողովի պատգամաւորների պատուիրակութեանը ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծուած իրավիճակի, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։
Արարատ Միրզոյեանը նշել է, որ ջանքեր են գործադրւում առկայ խնդիրներին համապարփակ լուծում տալու համարh
aparaj.am ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ