Արցախի տեղեկատուական շտաբը ներկայացրել է՝ ինչ աշխատանքներ են իրականացւում Արցախում ռազմական գործողութիւնների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդութեամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերուած պայմանաւորուածութեան hամաձայն:
-«Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքների զուգահեռ,
-որոնողական աշխատանքներ զոհուածների ու անյայտ կորածների յայտնաբերման ուղղութեամբ,
-ծանր եւ ծայրահեղ ծանր վիրաւորների ու հիւանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատութիւններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ու ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ,
-Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտութեան ապրանքների եւ վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելութեան միջնորդութեամբ,
-սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
-Արցախի եւ նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում:
Մեր հայրենակիցներին խնդրում ենք պահպանել հանգստութիւն, չտրուել խուճապի ու սադրանքների:
Այս օրհասական պահին իշխանութիւնները բոլոր որոշումների ու զարգացումների մասին պարբերաբար կիրազեկէն հասարակութեանը»,- նշուած է հաղորդագրութեան մէջ: