Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մէզ համար անընդունելի է։
Այս մասին Արցախի խորհրդարանում յայտարարեց ԼՂ-ի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը՝ պնդելով, որ դա իրենց կարմիր գիծն է, եւ ոչ ոք իրաւունք չունի այն խախտելու։
Նրա խօսքով՝ Արցախում տեղի ունեցողը կատարւում է միջազգային հանրութեան լուռ համաձայնութեամբ։
Թովմասեանը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ այդ երկրների առաջնորդները պէտք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կը բերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։
«Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փօքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգուած է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժէք ապրելու իրաւունքը։ Ադրբեջանը կանխամտածուած սովամահ է անում արցախցիներին եւ ցանկանում բնաջնջել նրանց»,- ասաց նա։
Արցախի պատգամաւորները մէկ լոպէ լռութեամբ յարգեցին այսօր զոհուածների յիշատակը։
Յիշեցնենք, որ յունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղութեամբ` կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ, հայկական կողմն ունի 4 զոհ: