Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրուեց Արցախի դրօշը

Ֆրանսիայի հրապարակում կրկին տեղադրուեց Արցախի դրօշը

Այսօր առավոտյան Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով և ներկել ապրիլի 5-ին Ֆրանսիայի հրպարակում տեղադրված Արցախի դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը։

Քիչ առաջ ՀՅԴ երիտասարդները Արցախի նոր դրոշ տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում:

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր ՀՅԴ անդամ Քրիստինէ Վարդանեանը լրագրողների հետ զրոյցում նշեց, որ իրենք եկել էին փոխելու դրօշը, բայց տեսան, որ մի խումբ քաղաքացիներ արդէն եկել են դրօշը փոխելու:

«Հիմա իրարից անկախ մի քանի խումբ քաղաքացիներ եկել են ամէն մէկը դրօշը փոխելու: Կարծում եմ՝ այն շարժումը, որի անունը չեմ ուզում տալ, իրենց ձեռքով իշխող խմբակի պատասխանն էր ապրիլի 5-ի հանրահաւաքին: Փաստօրէն, իշխանութիւնը զաւթած խմբակի պատասխանը Արցախի դրօշը պղծելն էր: Այստեղ ոստիկանական խմբերը ծառայութիւն են իրականացնում եւ հարց է առաջանում, թէ ինչպէս են մարդիկ անխոչընդոտ հասել այստեղ, ներկել դրօշը ու հեռացել»,-ասաց Վարդանեանը:

Անդրադառնալով նրան, որ Արտաշատում եւս ինչ-որ մարդիկ հեռացրել էին Արցախի դրոշը, նա ասաց, որ պատկան մարմինները նորից տեղադրում են դրոշը այնտեղ:

«Սա արժանապատվության դրսեւորում է, արժանապատվությունը Հայաստանում հաղթելու է»,-ասաց Վարդանյանը:

Արցախի դրօշը պղծելու գործողութիւնն ինձ համար անակնկալ չէր՝ իրենց տեսակը, իրենց ապրած կեանքը իմանալով․ իր հերթին ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսեանը։

«Հատկապես Ժիրայր Սեֆիլյանին նկատի ունեմ․ այդ մարդն իր երդումն է դրժել, իր ապրած կյանքն է դրժել, ուրացել է իր մարտական ընկերներին։ Իր հետևորդներն էլ, պարզ է, թե ինչ պետք է լինեն։ Իր հետևորդներն էլ Արցախի դրոշը պղծելով չէ, որ պետք է ցույց տան, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եղել է Ապրիլյան պատերազմ, եղել է վերջին պատերազմը, բա ո՞ւր էին՝ մի հոգի չկար «Սասնա ծռերից»»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Ըստ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան՝ Արցախի դրոշի դեմ պայքարում է Ադրբեջանը, Թուրքիան․ ուղղակի այսքանը պետք է ասեմ և մեր հայրենակիցները սրանից հետևություն պետք է անեն։

Նրա համոզմամբ՝ մնացած ամբողջը փարիսեցիություն է, կեղծ փաստարկներ բերել է։

«Պետք է հիշել, որ այս դրոշի տակ հազարավոր արցախցիներ պատերազմել են առաջին պատերազմից սկսած, և վերջին 44-օրյա պատերազմում արցախցի շուրջ 1000 նահատակ հայրենի հողին է հանձնվել՝ դագաղի վրա կրելով Արցախի այս դրոշը։ Ուղղակի թրքություն է այն արարքը, որը կատարվել է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Share