Վաղն առաւօտեան 8։00-ից անհանզանդութեան ակցիաները շարունակուելու են նոր թափով․ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայի հրապարակում այսօրուայ հանրահաւաքի աւարտին։
Նա կարեւորեց, որ եթէ այսօր ունէինք 60, ապա վաղը պիտի ունենանք 100 խումբ ակցիայ իրականացնողներ։
Ով ընդգրկուած չէ խմբերում՝ առաջարկեց վերցնել պատգամաւորների հեռախօսահամարները, որ պայմանաւորուեն, կամ 8։00 գան Ֆրանսիայի հարապարկ՝ միասին շարժուելու տարբեր ուղղութիւններով։
Նա խօսեց նաեւ ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովին այսօրուայ խաղաղ ակցիաներից բերման ենթարկելու եւ ձերբակալելու մասին։
«Նիկոլն ամէն ինչ անում է թուրքերին դուր գալու համար․ ժամանակին գործ յարուցեց Յուրի Խաչատորովի վրայ, աշխատանքից ազատեց լաւագոյն կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, այսօր էլ Իգոր Խաչատուրովի հանդէպ է ուզում գործ յարուցել․ մի նպատակով՝ թուրքին դուր գալու։ Ուրեմն եկեք խոստանանք ապօրինի ձերբակալուածներին՝ այս պայքարը կանգ չի՛ առնելու»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։
Այս օրերին իշխանութիւնը ու իր յատուկ յանձնարարութիւններով սպասարկուները կրկին ուզում են մոլորեցնել ժողովրդին՝ ասելով, որ Ադրբեջանի 5 առաջարկներին իրենք պատասխանել են 6 առաջարկներով՝ ասաց նա։ Նրանք մոլորեցնում են ժողովրդին, այնինչ այդ առաջարկների մէջ ընդամէնը խօսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների ու անվտանգութեան մասին։
«Փորձում են կրկին ժողովրդի թիկունքում գնալ նոր գործարքների, ու, փորձելով համոզել, որ չէ՛, ժողովուրդ ջան, մէզ սխալ եք հասկացել՝ պահում ենք Արցախի ու Հայաստանի շահերը․ սոյ՛ւտ են ասում, մենք մի խնդիր ենք դրել, որ յստակ յայտարարէն՝ «չենք պատկերացնում որեւէ լուծում, որով Արցախը կը լինի Ադրբեջանի կազմում», այս ձեւակերպումից մի բառ աւել կամ պակասը նիկոլութիւն է, հետեւաբար, փորձ չանեք ժողովրդին մոլորեցնել։ Աեօ՛, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։
Մանրամասները՝ տեսանիւթում․