Արցախի իշխանութիւնները դատապարտում են Խաչատուր Սուքիասեանի անպատասխանատու պահուածքը․ Յայտարարութիւն

Արցախի իշխանութիւնները դատապարտում են Խաչատուր Սուքիասեանի անպատասխանատու պահուածքը․ Յայտարարութիւն

Յարգելի՛ հայրենակիցներ,ՀՀ ԱԺ պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանն ապրիլի 17-ին լրատուամիջոցին տուած հարցազրոյցում յայտարարել է, թէ արցախցիները 2023 թուականին չէն կռուել:

Ընդ որում, իշխանական պատգամաւորը ոչ միայն սեփական թիւր կարծիքն է արտայայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերեալ, այլեւ արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի կողմից նախկինում արուած յայտարարութիւնը, թէ արցախցիները պէտք է մնային եւ կռուեին:

Այս յայտարարութեամբ Սուքիասեանը հերթական հոգեբանական ահաբեկչութեանն է ենթարկել 2023 թուականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին եւ կամաւորներին, զոհուածների, անհետ կորածների եւ գերեւարուածների հարազատներին:

Արցախի իշխանութիւնները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի անպատասխանատու պահուածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելութեան, ներազգային պառակտման տարրեր:

Ստիպուած ենք կրկին յիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծուած ռազմական գործողութիւնների ընթացքում զոհուել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:

Փառք ու պատիւ հայրենիքի նուիրեալներին…

[Արցախի տեղեկատուական շտաբ]

նշենք, որ նշեալ զրոյցի ընթացքում նշուած վաճառական-ՔՊ պատգամաւորը յայտարարել էր, որ վերջին պատերազմին արցախգիները միայն 10 զոհ են ունեցել պատերազմի պատճառով, իսկ միւսները բանզինի պահեստո պայթունի պատճառով են զոհուել:

Share