Արցախը համաձայնել է Բերձորի միջանցքով եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակեա տեղափոխմանը

Արցախը համաձայնել է Բերձորի միջանցքով եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակեա տեղափոխմանը

Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետեւանքով առաջացած ճգնաժամն օրէցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման եւ հացի արտադրամասէրին ալիւրի մատակարարման գործընթացը կառավարութիւնը կազմակերպում է սուղ պայմաններում եւ, ցաւօք սրտի, ոչ միշտ է յաջողւում ամէն օր ապահովել կտրօնային համակարգով նախատեսուած քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին յայտնում են Արցախի տեղեկատուական շտաբից:

«Հաշուի առնելով երկրում խորացող աղէտն ու անվտանգային իրադրութիւնը՝ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտէի Ստեփանակերտի գրասենեակի եւ խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ռուսական զօրախմբի հրամանատարութեան համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնայ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակեայ տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտէի մեքենաներով (արտասահմանեան ծագում ունեցող բեռներ): Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպէս մեր քաղաքացիների կեանքին ու առողջութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, այնպէս էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների յետագայ տեղափոխումն ապահովելու համար: Տեղեկացնում ենք նաեւ, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի եւ Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղութեամբ՝ հանրապետութիւնում լարուած հումանիտար եւ անվտանգային իրավիճակը թօթափելու նպատակով»,- ասուած է հաղորդագրութեան մէջ:

Share