Արցախը բե՞ռ

Արցախը բե՞ռ

Քաղաքագետ Ռոբերտ Մարգարեանը գրառում է կատարել իր Ֆէյսբուքում՝

«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետութեան տարածքում հոսանքազրկումները դարձել են յաճախակի: Պատճառը բացատրւում է ենթակառուցուածքների հնացմամբ: Թէ ինչպե՞ս այդ ենթակառուցուածքները միանգամից հնացան հէնց վերջին մէկ տարուայ ընթացքում, մնում է անյայտ: Իսկ դուք գիտեի՞ք, որ Արցախի ՀԷԿ-երում արտադրուած էլեկտրականութեան շնորհիւ էր, որ Երեւանում առանց հոսանքազրկումների ամառ էիք անցկացնում: Օրերս էլ յայտարարուեց, որ Հայաստանի ռազմավարական ամբարներից կորել է (կամ պակասել է) 45 հազար 600 տոննայ հացահատիկ: Իսկ դուք գիտեի՞ք, որ մինչեւ պատերազմը Հայաստանը մօտաւորապէս նոյնքան (տարեկան 40-ից 50 հազար տոննայ) ցորէն էր ներկրում Արցախից: Ու ի տես այս դառն իրականութիւնների դժբախտաբար կան ապերախտներ (աւելի շուտ տգէտ յիմարներ) ովքե՞ր Արցախը բեռ էին համարում Հայաստանի համար ու այսօր էլ շարունակում են անտարբեր մնալ դրա կորստի կապակցութեամբ»:

Share