Արշակ Կարապետեան. Նիկոլ Փաշինեանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբէն Վարդանեանին

Արշակ Կարապետեան. Նիկոլ Փաշինեանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբէն Վարդանեանին

Պաշտպանութեան նախկին նախարար Արշակ Կարապետեանը ֆեյսբուքեան իր էջում մանրամասնել է, որ պաշտօնից ազատուել է Արցախ այցելելու համար։

Ֆեյսբուքեան իր էջում նա հրապարակել է տեսաուղերձ՝  կապուած Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների հետ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից Հայաստանի շահերի դաւաճանութիւնը եւ Հայաստանի գոյութեան սպառնալիքն ինձ ստիպում են յայտարարել քաղաքական պայքարի մեկնարկի մասին եւ կոչ անել Հայաստանի  եւ սփիւռքի բոլոր հայրենասէր ուժերին համախմբուել Հայաստանի ապագան փրկելու գաղափարի շուրջ։ Մեր կառավարութիւնը կազմուած է դիլետանտների, վախկոտների խմբից»,-նշել է նա՝ առաջարկելով կառավարութեանը հեռանալ։

Կարապետեանն ընդգծել է, որ թշնամին կանգ չի առնելու, մտադիր է մէզ ոչինչ չթողնել՝ նոյնիսկ կեանք։

Նա նաեւյայտարարել է նաեւ․ «Հաւաստի տեղեկութիւններ ունեմ, որ հէնց ՀՀ կառավարութեան ղեկավարը, վախենալով իր աթոռից, է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել արժանապատիւ հայ ժողովրդի զաւակ Ռուբէն Վարդանեանին եւ թոյլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։

Նախկին նախարարը նշել է, որ ստեղծում է քաղաքական շարժում, իր մտադրութիւնների լրջութիւնը դեռ կը տեսնեն։

Share