ՀՕՄի Ընկերային Ծառայութեան գրասենեակը ընտրուել է EDD (Employment Development Department) «Գործազուրկների Հաւասար Լեզուական Հնարաւորութիւնների Ծրագրի” (EDD Unemployment Language Opportunity Program) Գործընկեր
Գլենդել, Կալիֆորնիա․- Հայ Օգնության Միության (ՀՕՄ) Արևմտյան ԱՄՆ-ի Շրջանի Ընկերային Ծառայությունը հպարտ է հայտարարել, որ վերջինս The Center at Sierra Health Foundation-ի կողմից ընտրվել է Կալիֆորնիայում գործող մեկն այն 11 համայնքային կազմակերպություններից, մատուցելու ծառայություններ Անգլերենի սահմանափակ իմացությամբ (LEP: limited English-speaking) համայնքներին: “Գործազուրկների Հավասար Լեզվական Հնարավորությունների Ծրագրի” նպատակն է իրազեկելու եւ կրթական ծառայություններ տրամադրելու գործազրկության ապահովագրության (unemployment insurance) և այլ EDD (Employment Development Department) նպաստների ու ծառայությունների մասին։
The Center at Sierra Health Foundation-ը համագործակցում է EDDի հետ՝ ծառայություններ մատուցելու Անգլերենի սահմանափակ իմացությամբ բազմամարդ համայնքներին ամբողջ նահանգում՝ ներառյալ հայերեն, կանտոնորեն, չիներեն խոսող համայնքները եւ այլոք, ինչպես նաև խուլ ու համր համայնքներին, որոնք բախվել են դժվարությունների գործազրկության ապահովագրության համակարգում։ Քովիդ-19 համավարակը ակնհայտ դարձրեց, որ Անգլերենի սահմանափակ իմացությամբ համայնքները բախվել են դժվարությունների բազմալեզու ծառայությունների ոչ բավարար լինելու հետևանքով, և այս նախաձեռնության նպատակն է ապահովել գործազրկության նպաստների հասանելիությունը վերոհիշյալ համայնքների բոլոր ներկայացուցիչներին հավասարապես։
Որպես համայնքային գործընկեր այս պահից ի վեր մինչեւ 31 Դեկտեմբեր 2023՝ ՀՕՄի Ընկերային Ծառայության ջանքերի կենտրոնում կլինի հայախոս բնակչությունը՝ որպես սահմանափակ լեզվական իմացությամբ թիրախային համայնք, իրազեկելու վերջինիս գործազրկության նպաստների իրավունքների, հիմնական իրավունակության և իրավասության պահանջների, լեզվական հասանելիության, գործազրկության նպաստների դիմելու գործընթացի, գերավճարների և դրանց կասեցման որոշումների, բողոքարկման և այլ հարակից գործընթացների շրջանակներում։ Համայնքին համակողմանիորեն և լիարժեք իրազեկելու և կրթելու նպատակով կկիրառվեն բազմազան միջոցներ՝ ներառյալ անձնական և համայնքային հանդիպումները, սոցիալական-տեղեկատվական հարթակները, ուսուցում և այլն։
“Քովիդ-19 համավարակը լուրջ մարտահրավերներ առաջացրեց ցածր եկամուտ ունեցող ընտանիքների և բնակչության խոցելի խավերի համար, ինչպես նաև խորացրեց համայնքներում արդեն իսկ առկա սոցիալ-տնտեսական անհավասարությունը և անարդարությունը։ Համավարակի առաջին իսկ օրվանից ՀՕՄի Ընկերային Ծառայության առաջնահերթությունն է եղել թեթևացնել համավարակի հետևանքները մեր հասարակության անդամների համար, և այս համագործակցությունը դա անելու մեկ այլ հնարավորություն է։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում The Center at Sierra Health Foundation-ին, մեզ գործընկեր կազմակերպություն ընտրելու համար, ” նշեց Դալար Այնթապլեանը՝ ՀՕՄի Ընկերային Ծառայությանգործադիր տնօրենը։
“Չափազանց կարևոր է, որ կարիքի պայմաններում պետության կողմից տրամադրվող կենսական անհրաժեշտություն ներկայացնող ծառայությունները հասանելի լինեն լեզվակիրներին իրենց համար նախընտրելի լեզվով,” ասաց Չեթ Հեվիտը՝ Sierra Health Foundation-ի գործադիր տնօրենը և նախագահը։ “Կալիֆորնիայի ամենախոցելի և ոչ բավարար կերպով ներկայացված համայնքների համար սա շատ կարևոր քայլ է դեպի հավասարություն և սոցիալական ներգրավվածություն։”
ՀՕՄի Ընկերային Ծառայութեան առաքելութիւնն է մատուցել ծառայութիւններ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին եւ անհատներին Գլենդելում, Փասադինայում եւ Հոլիւուդում տեղակայուած գրասենեակների միջոցով։ Սոյն ծառայութիւնները ներառում են յաճախորդների գործերի վարում, ձեւաթղթերի լրացում, աջակցութիւն բնակարանային եւ փոխադրամիջոցներին առնչուող խնդիրներում, աջակցութիւն մեծահասակներին, Քովիդ-19-ի մասին իրազեկում եւ համակարգում կողմնորոշուելու օգնութիւն, աշխատանքի տեղաւորման ծառայութիւն, Անգլերէն լեզուի դասընթացնէր, մենթորական ծառայութիւններ երիտասարդ փախստականների համար, տնազուրկներու ծառայութիւններ, սննդի ապահովման ծառայութիւններ, կապ անհատների եւ հանրային նպաստների ծառայութիւնների միջեւ, իրազեկման եւ կրթական ծառայութիւններ, եւ այլն։ ՀՕՄի Ընկերային Ծառայութեան գլխաւոր գրասենեակի հետ կապ հաստատելու համար զանգահարել (818) 241-7533 հեռախօսահամարով կամ գրել socialservices@arswestusa.org էլ․փոստին։