ՀՕՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի կոչը.
«ՀՕՄ Արցախի մեկուսի մասնաճիւղը պահանջատիրական մշտարթուն ոգով դատապարտում է տարբեր ժամանակներում հայերի դէմ իրականացուած բոլոր ոճրագործութիւնները եւ լցուած է եղեռնագործութիւնը դատապարտող ու ցեղասպանութիւնը ճանաչելու արդար պահանջով: Համայն աշխարհը շարունակում է անտարբեր մնալ մեր ժողովրդի ցաւին եւ Արցախում տեղի ունեցած ոճրագործութիւններին, որի արդիւնքում մի ողջ ժողովուրդ կանգնած էր ցեղասպանման եզրին եւ ստիպուած էր տեղահանուել հայրենի հողից։
Միանում եւ կոչ ենք անում բոլորին միանալ ապրիլի 23-ին Երեւանում կազմակերպուող ջահերով երթին՝ նուիրուած 110 տարի առաջ ցեղասպանուած անմեղ զոհերի յիշատակին եւ նոր ոճրագործութիւնները կանխելու պահանջին»։