Սպրիլի 5-ին Երեւանի «Արամ Մանուկեան«» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Արցախի միաւորի անդամական հաշուետու ժողովը։ Արցախի վարչութեան անդամները հաշուետուութիւն ներկայացրին տեղահանումից յետոյ միաւորի կատարած աշխատանքների մասին։
Տեսակապի միջոցով ներկաներին իր ուղերձը յղեց ԿՎ ատենապետուհի Արուսեակ Մելքոնեանը։ Միջոցառմանը ներկայ ՀՕՄ-ի ԿՎ անդամ Զոյայ Քոչարեանը եւ ՀՕՄ-ի Հայաստանի ՇՎ ատենապետուհի Մարօ Քեշիշեանը հանդէս եկան քաջալերող ելոյթներով` Արցախի միաւորի անդամներին կոչ անելով մնալ եւ արարել մայր հայրենիքում։

Արցախի միաւորի ատենապետուհի Մելանեա Բալայանը իր խօսքում նշեց. «Տեղ գիւղից այն կողմ հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք», ուստի պէտք է սրբել արցունքները եւ հանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելութիւնը։

Միջոցառման վերջում տեղի ունեցաւ նաեւ երդման արարողութիւն. ՀՕՄ-ի շարքերը համալրեցին 8 նորագիրներ։
Հաշւէտու ժողովին ներկայ էր նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը։


ԱՊԱՌԱԺ