Ձերբակալուած քաղաքացիներին ոստիկանութեան տարբեր բաժիններում պարտադրում են յայտնել հեռախօսի գաղտնաբառը

Ձերբակալուած քաղաքացիներին ոստիկանութեան տարբեր բաժիններում պարտադրում են յայտնել հեռախօսի գաղտնաբառը

Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալուած քաղաքացիներին ոստիկանութեան տարբեր բաժիններում պարտադրում են յայտնել հեռախօսի գաղտնաբառը․ յայտարարութիւն

Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալուած քաղաքացիներին ոստիկանութեան տարբեր բաժիններում պարտադրում են յայտնել հեռախօսի գաղտնաբառը եւ այդպէս ապօրինաբար հասանելիութիւն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախօսում պահուող տուեալներին․ այս մասին յայտարարել է  «Հինգ իրաւապաշտպանների» նախաձեռնութիւնը։
— Յորդորում ենք ձեր հեռախօսներին տեղադրել գաղտնաբառ։
— Տեղեկացնում ենք, որ ձերբակալուածը պարտաւոր չէ ոստիկանութեանը յայտնել ո՛չ իր հեռախօսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախօսահամարը։
— Յիշեցնում ենք մեր «թէժ գծի» հեռախօսահամարը. 095088787»,- գրել է«Հինգ իրաւապաշտպանների» նախաձեռնութիւնը։

abcmedia.am

Share