Եւրոպայի առաջնութեան ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երեւանի Վազգէն Սարգսեանի անուան Հանրապետական մարզադաշտում հիւրընկալեց Լատուիայի ընտրանուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի մեկնարկում թիմերը փոխանակւում էին գրոհներով, բայց եզրափակող հատուածում յստակութիւն չկար: Խաղակէսի վերջնամասում Հայաստանի հաւաքականը տարածքային առաւելութիւն ունէր, իսկ Լատուիան շեշտը դնում էր արագ հակագրոհների վրայ:
Եւ խաղի 35-րդ րոպէին Հայաստանի հաւաքականն իրացրեց իրայ հնարաւորութիւնը: Տուգանային հրապարակում արագ կողմնորոշուեց Նաիր Տիկնիզեանը: Նա առաջին գնդակը խփեց հաւաքականի կազմում:
Թիմերն ընդմիջման գնացին Հայաստանի հաւաքականի նուազագոյն առաւելութեամբ` 1:0:
Երկրորդ կէսի մեկնարկում Հայաստանի ընտրանին գործում էր առաջին համարով, սակայն Լատուիան էլ հետ չէր մնում գրոհների կազմակերպման հարցում: Եւ նման մի գրոհների ժամանակ դիպուկ հարուածով աչքի ընկաւ եւ հաշուի տարբերութիւնը վերականգնեց Սաւալնիեկսը` 1:1: Հայաստանի հաւաքականը բաց թողած գնդակից յետոյ նետուեց հետ բերելու կորցրածը եւ գրոհը գրոհի հետեւից էր անցկացնում:
Հանդիպման վերջնամասում Լատուիայի հաւաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ նշանակուած 11 մետրանոց հարուածն անվրէպ իրացրեց Տիգրան Բարսեղեանը:
Հայաստան-Լատուիայ` 2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եւրոպայի առաջնութեան ընտրական փուլի յաջորդ հանդիպումը կանցկանցի սեպտեմբերի 8-ին` արտագնայ խաղում մրցելով Թուրքիայի հաւաքականի հետ: