Նիկոլ Փաշինեանը մեկնել էր Գերմանիայ` մասնակցելու Միւնխենի անվտանգութեան համաժողովի բացման պաշտօնական արարողութեանը:
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարեանը կարող է հետ կանչուել։ Այս մասին գրոմ է «Փաստ» թերթը։
Նշւում է, որ Միւնխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը խայտառակութիւն է եղել։Ըստ թերթի տեղեկութիւնների` Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչութեան նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը յայտնել էր, որ հանդիպմանը չէն մասնակցել ո՛չ Հայոց թեմը, ո՛չ 16 եկեղեցական միութիւններից մէկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպութիւններից որեւէ մէկը։
«Այս հանգամանքից սարսափելի նեղուած ու զայրացած է եղել Նիկոլ Փաշինեանը: ԱԳՆ մեր աղբիւրի փոխանցմամբ` նա պարզապէս «պատեպատ է տուել» Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վիկտոր Ենգիբարեանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել:
Աւելին, դեսպանը նոյնիսկ կարող է հետ կանչուել»,– գրում է պարբերականը։
Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն փետրուարի 14-ին էր մեկնել Գերմանիայ` մասնակցելու Միւնխենի անվտանգութեան համաժողովի բացման պաշտօնական արարողութեանը: Համաժողովի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ էր ունեցել արտէրկրի գործընկերների, այդ թւում` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Փաշինեանը հանդիպել է Իրաքեան Քուրդիստանի նախագահ Բարզանիի հետ։