Հայերը կարող են զրկուել Երուսաղեմի հին քաղաքի հայկական շրջանից

Հայերը կարող են զրկուել Երուսաղեմի հին քաղաքի հայկական շրջանից

Հայերը, ինչպէս Լեռնային Ղարաբաղում կորցրեցին իրենց «յենակէտն» ու կանգնած են սուբյեկտայնութեան փոշիացման առջեւ, այնպէս էլ կարող են զրկուել Երուսաղեմի հին քաղաքի հայկական շրջանից, որի մեկնարկը տրուել է «Կովերի պարտէզ» տեղանքի շուրջ ընթացող զարգացումներով։ Այս մասին գրել է ՌԴ ՊՆ-ին մօտ կանգնած «Рыбарь» տելեգրամեան ալիքը, որը նախ ներկայացրել է այդ տարածքի շուրջ սկսուած վէճի նախապատմութիւնը։

«Իրավիճակը բաւականին հետաքրքիր է՝ ըստ իսրայէլական լրատուամիջոցների՝ հայկական սփիւռքի եւ իսրայէլցիների միջեւ վարձակալութեան պայմանագիր է կնքուել դեռեւս 2021ին։ Յորդանանի իշխանութիւնները եւ Պաղեստինի իշխանութիւնները որոշ ժամանակ անց սա որակեցին Իսրայելի կողմից հողեր զաւթելու փորձ։

Հոկտեմբերին Հայոց պատրիարքարանը նամակ է ուղարկել «Xana Gardens» ընկերութեանը՝ գործարքի անօրինականութեան պատճառով չեղարկելու մասին հաղորդագրութիւնով, որին իսրայէլական ընկերութեան ներկայացուցիչները հրաժարուել են պատասխանել։ Իսկ նոյեմբերի 5-ին կազմակերպութեան անդամները ժամանել են վայր եւ փորձել բռնի ուժով գրաւել տարածքը։

Նոյեմբերի 15-ին շինարարական տեխնիկայ է բերուել այսպէս կոչուած «Կովերի այգու» տարածք, որի ճանապարհը արգելափակուել է հայ ակտիւիստների կողմից։ Յաջորդ օրը մի քանի բախումներ տեղի ունեցան ոստիկանութեան հետ, եւ համացանցում սկսուեց ակտիւ տեղեկատուական արշաւ՝ ի պաշտպանութիւն հայերի։ Ըստ հայկական կողմի` վարձակալութեան պայմանաւորուածութիւն իսկապէս եղել է, բայց վերապահումներով, որոնք, ըստ երեւոյթին, յստակ չէն արձանագրուել։ Այս ամբողջ իրավիճակը ակնյայտօրէն ցոյց է տալիս Երուսաղեմի հայ համայնքի անմխիթար վիճակը։ Իզուր չէ, որ Հայոց պատրիարքարանը սկսել է խօսել իր գոյութեանը սպառնացող վտանգի մասին։ Նայելով, թէ ինչ է կատարւում Անդրկովկասում, որտեղ հայերը վերջնականապէս կորցրել են իրենց սուբյեկտիւութիւնը Ղարաբաղում իրենց յենակէտը յանձնելուց յետոյ, սա կարծես միայն սկիզբն է։ Իհարկէ, տեղի ունեցողի տեղեկատուական աջակցութիւնը դժգոհութեան ալիք կառաջացնի՝ արեւմտեան երկրները «մտահոգութիւն» կը յայտնէն քրիստոնեայ հայերի ճակատագրի վերաբերեալ։ Սակայն, ելնելով ղարաբաղեան իրադարձութիւնների փորձից, այսքանով ամէն ինչ կաւարտուի։ Իսրայելցիները կը փորձեն աւարտին հասցնել գործը՝ նախ կլանելով մէկ տարածք ապա՝ ամբողջ հայկական շրջանը»:

Թարգմ՝ Գայանէ Մանուկեան

Քարտէզ՝ hy.wikipedia.org

Share